Չարենց Եղիշե՝   Երկեր

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 Next Last

8. — Եվ նա խեղդում էր ինձ, — և կար ժպիտ դեմքին, —
Եվցնծագին ամբոխնհռընդում էր:

<9. — > Եվ բիբերում մեր բորբնույն ժպտացող դեմքի
Անդրադարձումն էրայդ բազմությունը:

<10. — > Եվ նույնադեմ մարդիկ աղաղակում էին,
Որ անունը նրա Քնքշություն է, —

11. — Բայց ինձ նայում էին այդ զառամյալ կապկի
Զարմանալի աչքերը, — նա ժպտում էր:

12. — Սակայն ժպտում էրդեմքը, — զարհուրելի,
Ատամնաթափ բերանը, — [զառամյալ]

13. — Իսկ՝ հոնքերի ներքո՝ խիտ խուրձերի տակից
Մանր, խոր աչքերումտխրություն էր: —

14. — Եվ լուրջ, անկիրք նայող այդ աչքերի [ներքո]
Կարծես գանգը կապկիաղոտում էր:

15. — Եվ ես նայում էի բորբ աչքերին նրա
Իմ աչքերով չռած, — նա՝ աշխարհի նման՝ ինձ մոտ էր,

16. — Նախամարդ էր, Էյնշտե՞յն, թե զառամյալ կապիկ, —
Միևնույնն է, — մահու, — ժամանակի նմաննա իմաստուն էր:

17. — Եվ գոյության անհուն տխրությունն էր նայում
Այդ աչքերով, — կյանքի, մահվան տխրությունը:

18. — Եվ հասկանում էի ես՝ նայելով նրանց՝
Որ գոյությունն ինքնինտխրություն է:

19Եվ հասկանում էի, որ եղկ տխրությունը կյանքի
Տիեզերքում համայնմիևնույնն է:

25. — Ժողովողից (ինչպես Ժողովողն է ասել) —
Մինչև վերջին կապիկը, նախամարդը, մրջյունը, —

26. — Յուրաքանչյուր շնչող արարածի աչքով
Նայում է գոյության նույն տխրությունը

27. — Եվ հասկացա հանկարծ, — ոչ լոկ գիտակցությամբ,
Այլ գոյությամբ իմ ողջ, — իմ ուղեղից մինչև վերջին կաթիլ արյունը, —

28. — Որ եթե կա կյանքում, տիեզերքում համայն, —
Իմաստություն անխոհ, թե բանական, որ նո՛ւյնն է, —

29Այդմժեղի, մարդու, կամ կապիկի զառամ
Խեղճ աչքերում՝ իբրև լույս բանական վառած, —

30. — Ահավասիկ այս խո՛ր, անանձնական, անանց՝
Անգամ ծնվող մանկանց աչքերի մեջ, որ . . .

31. — Էկլեզիաստի անհուն սաղմոսներում գրած
Եվահա այս զառամ, հազարամյա կապկի
Խոր բիբերում վառած տխրությունն է...
………………………………………………

<1935>

ՏԽՈԻՐ ԿԱՐՈՒՍԵԼ

«Ես քո երգը վաղո՛ւց եմ լսել…»
Վահան Տերյան
Ակսելին, Արմենին և Մահարուն

1

Հաշտ եմ հիմա ես արդեն իմ երգերի, քնարի,
Պոետական իմ հարկի մենակության հետ: —
Ե՜վ չի փոխվում էլ անհուն իմ մենությունը՝ քարի, —
Ե ՜վ չի դառնում հեռացման ցանկությունը ՝ նետ

2

Շատ էր հախուռն իմ ոգին, վշտի անընտել,
Ամեն մի խոց ՝ հասցըրած ձեռքով բարեկամ
Վերք էր դառնում իմ սրտում, տառապանք անդեղ, —
Դառնություն էր, որի դեմ ամոքում չկար:

3

Երիտասա՞րդ էր ոգիս, թե անփորձ էր դեռ, —
Որ չգիտեր, թե կյանքում զզվանքից բացի
Անարգանքից առավել պիտո է ներել,
Որպեսզի սիրտը բյուրեղ վարժել հարվածի:

4

Ծերանա՞լ էր հարկավոր, քարանալ գո՞ւցե,
Հասկանալու, զգալու համար այն նայիվ
Իմաստությունը, որ քեզ եթե քարկոծեն ՝
Պիտո է սիրտդ գոցես, որ չար չնայի

5

Դու պիտի սիրտըդ գոցես, և աչքերդ ապա,
Եվ պիտի բաց պահես լոկ մեղանչող հոգիդ, —
Որ չտեսնես հայացքներ ահով հանդիպած, —
Որ խեղճությունը հանկարծ սրտիդ չչոքի:

6

Որպեսզի լուռ կարենաս լուտանք ու ամոթ
Ու դառնություն կրել դու, անգամ մատնություն, —
Եթե կոչված ես լինել հիմեր կործանող,
Եթե գիտես, որ չկա խմիչք առանց թույն:

7

Եթե զգում ես, քո մեջ ոգի քերթողի,
Ստեղծողի, կերտողիառաջնորդի նոր, —
Եթե անցնել ես ուզումդժվարին ուղի, —
Եթե տանել ես ուզումև գիտես, թե ո՜ւր: —

8

Ա՛խ, պատմությունն այս այնքա՛ն, այնքա՛ն է ծանոթ
Այս պատմությունը կյանքի, աշխարհի պես հին
Հրապուրում է այն քեզ հասակից մանուկ, —
Պատկերազարդ գրքերում՝ «Մեծ մարդկանց մասին...

9

Այս պատմությունը կամքի, մտքի ու ոգու
Հսկաների մասին՝ միշտ հոգնության անգետ,
Որոնց համարտառապանքն անգամ մեծագույն
Կյանքի աղբյուր է եղել և խնդության գետ...

10

Ախ, մենք բոլո՜րս ենք սիրել հեքիաթներն այդ լույս,
Պատմություններն այդ գրված մարդկանց մասին մեծ, —
Ե՜վ դառնությո՜ւն, և թախիծ, և ՜ տանջանքը լուռ
Այդ ոսկեկազմ գրքերում հմայել են մեզ: —

14

Եվ մենք հետո՜ ենք միայն հասկացել հաճախ
Արդեն բեկված, — որ, ավա՛ղ, գրքերում այն մեզ
Միայն վարդերն են գերել, իսկ խոցերը չար
«Պատմություն» են թվացե՝լ գրված «հենց այնպե՜ս»…

30 նոյեմբեր, 1985

XV հոբելյան, Խ. Հ.-ի

***

Եղել եմ, այո, ես հոգևոր պետ
Ձեր մտայնության, — եթե միայն այն
Եղել է ազնիվ, և՜ սուրբ, և հավետ
Սրբազան ձգտում հոգևին միայն
Ընդդեմ հնամյա մեր սրբազնագույն
Խոսքի, դպրության, ըղձանքների վես
Ոտընձիգ մարդկանց, դժնի, երկերես
Դեմքը հոշոտող անողոք ձգտում...

1935

ԻՆՁ

Քո անունի, Չարե ՜նց,
Ասոնանսն է՝ «Արև» —
Եվ բառն — «հանճարե ՜ղ»

2223. I. 193

ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈԻՆ ԻՄ ՊՈՐՏՐԵԻ ՎՐԱ

Դու դեռ անփորձ ես ոգով, դեռ թույլ ես, Չարե՜նց.
Վարժի՜ր ոգիդ, եղի՜ր մոգ, իոգ ու արեգ
Ինչպես Գա՜նդին Մահաթմահնդիկն հանճարեղ...

24. I.1936

ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ

Ակադեմիկոս Թամանյանի անմահ հիշատակին

Որքա՛ն նման է եղել պահն այդ՝ մարող կանթեղի
………………………………………………………….
...Նրա կոպերը երեկ երբ քարացել են խաղաղ
Կապույտ բոցով բռնկված վերջին ջերմում ուղեղի,
Նա տեսել է երևի արևային մի քաղաք...
Ինչպես մաքուր մարմարի կապույտ կողին նկարած
Արևային ժամացույց՝ քարտեզն ահա քաղաքի, —
Պողոտանե՛ր, փողոցներ՝ բոլորաձիգ երկարած,
Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտյա մի բագին:
Ակընթարթում մի վսեմ, որ երկարում է դարեր,
Փողփողել են ուղեղումսիրտ պայթելու չափ պայծառ
Սյունաշարքե՛ր, տերրասնե՛ր, աստիճաննե՛ր մարմարե,
Եվ պարտեզնե՛ր ոսկեզօծ, շատրվաննե՛ր երգաձայն...
Աշտարակնե՛ր երկնահաս և կամարնե՛ր կորանիստ,
Քանդակազօծ կարնիզներ, պատուհաններ նուրբ հատած.
Ե՜վ մարմարիոն մարմնագույն, և՜ գանգրահեր գրանիտ
Ե՜վ վարդաբոլոր տուֆաքար, և՜ բիլ բազալտ սրբատաշ...
………………………………………………………….
Պարզել է ձեռքը դողդոջ դեպի ցնորքն այդ կապույտ,
Այնքան մո՛տ է, այնքան մոտկըշոշափի նա հիմա
Բայց ծանրացել է հանկարծ ձեռքն հանճարեղ ու հմուտ,
Ընկել է վարչոր կրծքին... լռությո՜ւն: Մահ:

1936. 20-21. II. Գիշեր, Երևան

***

Օ՛ , մեզ կյանքն է դառնում դասատու, —
Եվ գիտուն, և ՜ կույր, և ՜ շվայտ, —
Դառնաղետ պահերին նա զվարթ
Նիզակներ է պարզում երբ հատու...
Կա՞ արդյոք մարդկային մի սիրտ
Որ անհագ տարփանքով չեռա,
Թե կնոջ շրթերի վրա
Նկատե մի կաթիլ արյուն...
Ա՛խ, սուգի վայրկյանին անգամ,
Երբ մի կին մանկանն է թաղում
Ամառվան մթնշաղում
Օրորուն կոնքերով անկամ, —
Կա՞ արդյոք մի սիրտ չփտած,
Որ կնոջ այդ՝ վշտից հիստերիկ
Մորմոքից օրորուն զիստերին
Իր ամբողջ կյանքը չտա...

1936

***

Օ՛, մարմարյա քույրեր թանգարաններում մրսող,
Օ՛, մարմարյա մաքուր դիցուհիներ.
Որ հնամյա, կորած քաղաքների ներսում
Քույր ու աղոթք եք լոկ ընդունել, —

Որ հնօրյա կյանքում մերկությունը ձեր սուրբ
Դիցուհու և կնոջ հպարտությամբ
Բագիններում, մեղքի պարտեզներում, դրսում՝
Իբրև ցնորք սիրո և սրբության, —

Օ՛, մարմարյա քույրեր, դուք որքա՛ն եք մրսում,
Իբրև անցյալ՝ պահված կաճառների ներսում
Մեր այսօրվա <…….> Գիտության...

1936

ՏԱՊԱՆԱԳԻՐ

Աստ լոկ աճյուն է ննջումև ո ՜չ թե հանճար:
Ա՜յն, որ հանճարն հառնելիս պարտ է թոթափել:
Մահկանացո՜ւն է ննջում հավիտյան անցած՝
Որ եղել է խաչակիրդպիրվարդապետ:
…………………………………………………….
Իսկ այն, որ շունչ էր իր մեջ, ոգի ու հանճար
Ապրում էհար կենդանիայստեղից հեռու:
Խաղաղությո՛ւն աճյունին անցյալին անցած, —
Փա՛ռք խնդագին կենդանի երգինդարերում: —

7. VI. 1936

ԷՊԻՏԱՖԻԱ

Աստ ՝ Կոմիտասն է հանգչում՝ իբրև հող ու աճյուն առհավետ:
Սի՜րտ մոխրացած, դարձած հող՝ երբեմնի անոթ ձայնածին:
Ա՜յր մահացու աշխարհում նա եղել է դպիր, վարդապետ:
Այր մշտատև՝ ձայնապետձայների արքաձայնագիր:

7. VI. 1936

***

Խելահեղ աչքերով, բոբիկ, մորուքդ հողմով ցիրուցան՝
Զգեցած սևասև զգեստ, բզկտված փշերով հազար
Անցնում ես հերկերով այն ամա, դարերով այնքա՛ն ծանոթ
Եվմաքուր ցորյանի նմանցրում ես հնչյուններ հայրենի
<1936>

***

Ինչպես հնում վկան այն՝ Նարեկացին
Հղում էր խոսքն իր խոր իր արարչին անտես, —
Հղում եմ խոսքն իմ խոր սրտիս խորքիցն այդպես
Ոչ մի փրկչի ուրիշ, — արդ Քեզանից բացի:

Մի՞թե իրոք այսօր ես դուրս մնացի
Քո արևից, երկրից, ժողովրդից անեզր, —
Չէ զառանցանք արդյոք սա.
Առաջինն ո՞վ երգեց գովքը Այգաբացիդ:

Ցնծություն է համայն հայրենիքում իմ նոր,
Հղում է սերն իր քեզ ժողովուրդը խնդուն.
Մի՞թե պղծում եմ այն ես իմ հիմնով...

Չէ որ թնդում է նա իմ խնդությունը հսկա, —
Եվ կթնդա ընդմիշտ, — և ո՜չ ոք չի խեղդի
Իմ մեջ խնդուն քո հիմնը քանի ես կա՜մ:

1936

ՁՈՆ

Միշտ նույն հուշն է, հուշը նույն
Չքնաղ, գերող, և չկա
Նրա թույնից անուշ թույն

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Իմ երգի նման պայծառ,
Իմ երգի նման մաքուր, —
Դու արվեստ, հոգի, դու հար
Չմարող հանճարի հուր: —
Դու բարձր ես քո արվեստից
Արվեստդ քեզնով է հարուստ, —
Դու չքնաղ, քնքուշ,
Եվմի խոսքովԱրուս: —

ԳՈՎՔ ԱՐՈԻՍԻՆ

I

Մելպոմենյան տաճարի
Կամարների տակ անմահ,
Ուր հայրենի հանճարի
Հուրն է վառվել անմար, —
Որ աստղերով շողշողուն
Եղել է մի՜շտ հարուստ, —
Այսօր Քո ա՜ստղն է շողում,
Իբրև արև, օ՜, Արուս

II

Մեր նորափայլ արևով
Բեղմնավորված՝ անմար
Արվեստ լուսե՛, արևոտ
Ստեղծելու համար, —
Այսօր անհուն մեր ոգին,
Նոր խնդությամբ ցնծուն
Անցյալի բե ՜րքն է կրկին՝
Նոր մանգաղով՝ հնձում

III

Եվ, հերքելով անցյալի
Ամեն անցյալ անցածն
Գգվում է նա պանծալի
Հանճարներին պայծառ
Իր նորախոհ մանգաղով
Միայն բարիք հնձող
Հի՜ն արևներ է քաղում,
Սնվում նրանցով...

VI

Այդպես մենք էլ մեր նորոգ
Արևային ոգով
Երբ հմայվում ենք գերող
Քո արվեստի շոգով
Տենչում ենք միշտ գտնել փայլ,
Մի բի՜լ ճառագայթ, —
Որ հանճարից լինի այն
Պայծա՛ռ ճառագած...

V

Ցնծությամբ է լցվում մեր
Հոգին ամեն անգամ, —
Երբ դու ելնում ես բեմ,
Որպես արևահամ, —
Կին, կամ կրքոտ տարփուհի,
Կյանքի ընկեր, կամ մայր, —
Պիեսներում Իբսենի,
Կամ Շեքսպիրի անմահ...

VI

Յուրաքանչյուր քո դերում՝
Դասական, թե նոր
Դու հմայքով ես գերում,
Արվեստով քո խոր: —
Ֆեյա ես դու՝ հանճարին
Դեպի արև կանչող, —
Թե՞ նենգ տիպար չարի
Նո՜ւյնն է՝ հանճար ես տանջող...

VII

Ի՜նչ էլ բեմից պատկերես
Ոճիր, թե հանցանք,—
Կարողանում ես գերել,
Որպես կյանքի ձայն...
Հերոսուհի, տարփուհի,
Պոռնիկ, սիրող մայր, —
Գերո՛ւմ ես ու միշտ մեր հին
Լույսով հանճարափայլ...

VIII

Երբ քեզ նայում եմ՝ բեմի
Հրաշագործ լույսում, —
Դու ինձ տանում ես դեպի
Հելիկոնը մեր սուրբ, —
Քո քայլերով օրորուն,
Կարկաչներով ձայնիդ
Դու ինձ տանում ես հեռուն
Խրախճանքի այն հին...

IX

Քո քայլերում օրորուն,
Քո բարբառում հնչեղ
Ինչ-որ տարբե՛ր, ուրույն, —
Ռիթմ կա ու շեշտ: —
Կարկաչում են քո ձայնում
Շեշտեր պոլսական, —
Եվ Հրաչյան է հառնում
Դեմքով դասական...

X

Ադամյանն է ընթանում՝
Համլետյան վիշտ դեմքին, —
Եվ Սիրանույշն է տանում
Իր վիշտն ամեհի: —
Մեդեյական կիրք ու սեր՝
Հեկզամետրով գրած...
Օ, դասական հույզեր
Անգիր արած...

XI

Դու նրանցից ես սերել՝
Հանճարներից մեր վսեմ. —
Օ, հանճարի լուսեղեն
Զարմ՝ հողմերով քշված սև:
Մինչև օրերն այս նորոգ
Դու ո՞նց աճեցիր...
Օ, գերության օրով
Ծնված հանճարի ծիլ...

XII

Որպես հնչուն մի եղեգ
Ոգի՛ ոսկեձայն, —
Դու այս հողում հրեղեն
Շքե՛ղ բարձրացար. —
Հայրենիքում քո ազատ
Նո՛ր երգեհոն դարձար, —
Եվ, իբրև հուր սրբազան,
Հուրհուրացիր պայծառ...

XIII

Եվ մեր բեմի վրա արդ,
Դու՝ քրմուհի պանծալի, —
Իբրև կապույտ ճառագայթ
Մեր հին հանճարի, —
Խնդություն ես սփռում խոր
Քո արվեստով անհաս, —
Եվ ողջունում է քեզ նոր
Քո ժողովուրդն անա՜հ...

XIV

Դու երջանիկ ես, Արո՜ւս, —
Ի՛նչ ցնծությամբ վես
Դափնեպսակ է բերում
Միշտ ժողովուրդը քեզ:
Եվ Չարենցի քնարով, —
Իբրև անմահ գուսան, —
Փառք է երգում չմարող
Քեզ՝ Նաիրյան Մուսան...

121422VI

1936, Երևան

9. VII. 1936

...Կարծես թե միայն իննից հուլիսի,
Այդ քստմնելի օրվանից է, որ
Իմ գրած ամեն մի ոտանավոր
Իր նյութի, իր ողջ իմաստի մասին,
Իբրև դրվատող կամ նշավակող,
Կարդալուց առաջ անբառ ավետող
Մի չոր թվական սկսեց կրել...
Եվ վերնագրերն այդ անբառ, անանուն
Դարձան մահվան պես ահեղ ու անհուն:

ԴՈՖԻՆ ՆԱԻՐԱԿԱՆ

ՍՈՆԵՏ ԱՌԱՋԻՆ

«Դոֆինը նաիրական»

11. VII. 1936. «Բ-եր»

Նա պառկած էր նախկին սեղանատան միգում,
Հին սեղանի վրա երկայնքն ի վար դրած
Իր դագաղում փայտյա, — և ճակատին նրա
Քստըմնելի՝ հանգչել էր ծաղիկների մի կույտ: —

Մագաղաթի նման ողորկ, ապակեգույն՝
Կարծես մաքրել էր մի անագորույն կրակ՝
Պսպղում էր դեմքի ալաբաստրը բարակ, —
Եվ ո ՜չ մի խոհ, կամ հույզ ՝ իբրև պատգամ ոգու: —

Ո ՜չ մի խորհուրդ, ավա՛ղ, կամ մտորում չնչին...
Բիլ ապակուց ձուլած բարակ մատներն անգամ
Անկամ՝ կառչել էին մոռացության տենչին: —

Մի՞թե «դոֆի՞նն» էր այդ, — վերջին նաիրական
Արքայա՞զնը՝ ննջած դափնիների ներքո
Արնաշաղախ՝ քաղած իր սեփական ձեռքով...

ՍՈՆԵՏ ԵՐԿՐՈՐԴ

«Դոֆինը» — իրական
Այս գաղթական կանանց ընտանեկան սուգով
Եվ շիվանով միայն շրջապատած
Փայտյա դագաղն ու դին արյունոտած
Մի՞թե, օ, Աղասի՜, — դիա՞կն է քո...

Դո՞ւ ես արդյոք պառկած այդքան անհույզ դեմքով՝
Հանցապարտի, գողի դագաղ մտած...
Երբ ժողովուրդն անգամ աչքերն իր թաց
Վարանքով է սրբում մութ դագաղի դեմ քո...

Որպես ջրհորն ընկած աստեղային մի ջահ՝
Ընկավ, սուզվեց հանկարծ եղերական միգում
Թե դոֆինյան քո դեմքը, թե անունըդ՝ «Խանջյան»…

Ինչ պատասխան ես տամ իմ հանցապարտ ոգուն,
Որ անմոռաց մի օր՝ կարոտով հին՝
Քեզ անվանեց, հիշո՞ւմ ես — «Նաիրական դոֆին»…

Ա. — ՍՈՆԵՏ ՔՍՏՄՆԵԼԻ

Ընկած ես դու, Հոգի՛ս, — զբոսանքի համար
«Բարեկամի» կանչով անտառ տարված
Եվլլկվելուց հետոդաշունահար արված
Մի մոլորված մանկան մեռած մարմնի նման...

Ա՛խ, ի՞նչ անտառ, Հոգի՜ս, — ի՞նչ զբոսանք հիմա,
Ո՞վ էր տենչում արդյոք քո տուղտերին բերած...
Չկա՞ր արդյոք ուրիշ հրապուրիչ երազ. —
Եվ ի՞նչ նայիվ հավատ՝ դեպի անտառն հիմա...

Ես չգիտեմ հիմա՝ ի՞նչն է խոցում այսպես՝
Քո վերքերի նման՝ իմ ուղեղում բացված
Քո զարհուրիչ անկման կոշմա՞րն այս սև

Չարչարանքիդ ուղի՞ն, — մանկությո՞ւնդ խոցված,—
Թելլկանքիդ պուրա՞կն անգտնելի, —
Ուր ոչ ո՜ք չի՜ հասնի, — ուր ո՜չ ոք չի մտնի

1936. 1819. VII. Գիշեր

Բ. — ՍՈՆԵՏ ԱՆԿՇՌԵԼԻ

«...Մենա՛կ պիտի դու ընդունես
Գողգոթան այս նոր...»

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Ո՞ւր ես արդյոք քո սև խաչափայտը տանում,
Ո՜վ տառապյալ Հոգիս: — Կա՞ Գողգոթա նոր արդ,
Որ բարձրանաս հպարտ, — և լուսազարդ
Քո պսակին նայեն մարդիկ սիրով անհուն:

Իբրև Հիսո՞ւս ես դու արդյոք լյառ բարձրանում, —
Թեավազակ ես լոկ դու մահապարտ...
Պիղատո՞ս է արդյոք այսօր ամեն մի մարդ,
Որ քո հանդեպ ձեռքերն է լվանում

Էլ ի՞նչ պսակ լուսե, — էլ Գողգոթա
Ինչպե՞ս ելնես, Հոգիս, չարչարանքով հոժար
Երբ չգիտես ինքդ է՜լ՝ Հիսո՞ւս ես, թե Հուդա...

Ունե՞ս արդյոք, Հոգի՜ս, անագորույն նժար,
Որ նժարես այս խոհն անկշռելի
Չարչարանքիդ այս սև՛ կեսգիշերին...

1819. VII. 1936

Գիշերառավոտցերեկ

ԻՄԱՍՏՈԻԹՅՈԻՆ

Իբրև չքնաղ մարդու, չքնաղ բարեկամի՝
Քո դոֆինյան պրոֆիլը լուսագանգուր
Չեմ մոռանա իմ այս երկրային կյանքում,
Օ՛, Աղասի, կյանքում ես ապրում եմ քանի:

Եվ զրույցի նման նաիրական, կամ մի
Առասպելի նման ժողովրդի հոգում
Կապրի աղետը քո, իբրև թաքուն
Կամ գողացված, կեղծած նաիրական միֆ...

Իմաստուն է միայն քառուղիներ հարթող
Վաղվա հաջորդը քո այն երջանիկ, —
Որ պիտի գա, գիտե՜մև աճյունի հետ քո
Մեր հաղթության լեգենդը մահվան նաշից հանի

Որքան իշխեն՝ թող նոր նախարարներն այսօր
Շամիրամի մահճին, գանակոծեն իր դին, —
Նա կհառնի կրկին իր պարտությամբ հզոր...

11. XI. 1936

«Բ-եր»

ԱՆԱՌԱԿ ՈՐԴԻ

Սիրելի Վաղարշակ Նորենցին

Թումանյանն է քեզ բանաստեղծ կոչել,
Եվ Չարենցն ապա հռչակել վարպետ,
Մի՞թե քո հոգին մնաց անտարբեր
Դեպի բացառիկ բախտն այս փառաճեմ

Դու այն անառակ զավակը հո չե՞ս,
Չէ՞ որ քո մուսան չմնաց անբերր,
Թե կյանքը քո սուրբ տենչանքի հանդեպ
Իր քստմնելի բռունցքը ճոճեց...

Դժվա՛ր է ուղին նաիրյան երգի,
Ինչպես տարագիր մեր ժողովրդի
Երթը՝ հասնելու հայրենի երկիր...

Այդպես՝ ով երգի անառակ որդի,
Գիտեմ, դու մի օր կվերադառնաս
Քո տունն հայրենինաիրյան Պառնաս:

29 հուլիս, 1936, Ծաղկաձոր

«ԻՄ ԼՈՒՍԱՍՏՂԸ»

Սոնետ
Առավոտ կանուխ բարձրացի՜ր,
Երբ դեռ նո՜ր մարմանդ լուսանում է: —
Կտեսնե՜ս լուսաստղը կապտածիր,
Որ պայծառ ցոլքով բարձրանում է: —

Ա՛խ, այդպե՜ս բարձրացավ մի օր
Աշխարհում, Չարե՜նց, քո անունը...
Բայց հետոկլանեց անհունը
Քո լուսաստղըցոլուն, ոսկևոր...

Այդ ո՜չ թե Արևն էր՝ բարձրացավ
Եվ սրբեց ոսկեզօծ քո ցոլքը
Իր շքեղ ցոլքերով պայծառ: —

Ո՜չ: — Չնչի՜ն ամպերի սև զորքը
Պաշարեց Արևի՜ց առաջ քեզ, —
Իսկ այնտեղ, ներքևում, — երգի սով էր, —

Բայց ցնծում էր պառնասն առանց քե՜զ

1936. VII-VIII, ԾաղկաձորԵրևան

***

Կրկին կանգնած եմ ես ինքըս իմ դեմ շըվար՝
Անօգնական, մենակ, ինչպես կաղնի հանդում,
Ուր ոչ մի ծառ չկա, — ուր տագնապով անդուլ
Քամիներն են միայն շաչում դժնի ու հար:

Ուր՝ գորշ հոգին կպած՝ լոկ մի քանի մացառ,
Որպես մարդիկ, որ մի գաղտնիք են իմանում
Փսփսում են իրար ինչ-որ անհայտ անուն,
Երազելով մի հարթ մի անկաղնի բացատ...

20. VIII. 1936, Ծաղկաձոր

26. VIII. 1936

...Եվ ի՞նչ պատահեց կյանքում արդարև,
Որ ձեռքըս հանկարծ հոժար, ինքնիրեն,
Իմ գրած բոլոր տողերի վերև
Չոր թվականներ սկըսեց գրել
Եվ վերնագրերն այդ սովորական,
Որ բառեր էին գրված թանաքով, —
Խորհրդանիշեր դարձան մոգական
Ինչպե՜ս խաչն առաջմա՜հ նշանակող:

26. VIII. 1936

Եղե՞լ է արդյոք անցյալում, հնում,
Որ պոետները երգերի վերև
Իբրև վերնագիր՝ լոկ թվեր գրեն
Եվ լինեն դրանք ավելի անհուն,
Ավելի՜ խորունկ և իմաստավոր,
Քան հազարերես գրքեր հաստափոր:

«7» ԿԱԽՎԱԾՆԵՐ

...Երբ աղջամուղջին նա վեր է կացել,
Հանգիստ հագնվելերևի հանկարծ
Այնպես է նրան մի պահ թվացել,
Թե ինքը ահա առաջին անգամ
Պատանեկան տագնապով արթուն
«Յոթ կախվածների» գրքույկն է կարդում:

...Կծալի հանգիստ, մի կողմ կդնի
Նա սանտիմենտալ այդ գիրքը հիմա, —
Կընկնի անկողնին և խո՛ր կքնի, —
Ինչպես միշտ՝ իսկույն:
Եվ ա՞յն է արդյոք,
Տարբերությունը գրքի ու կյանքի,
Որ քունն իր հիմա լինելու է լոկ
Անսահմա՛ն երկար և խոր, և հանգիստ

27. IX. 1936

ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ԱՇՈԻՆ

Ցուրտ է, աշունը շրշում է, — ցուրտ է և սի՜րտըս՝ մըրսում է. —
Սիրտ իմ, հիշո՞ւմ եսաշուն էր, ուշ մի աշուն էր Կարսում, —
Ճի՜շտ այսպիսի մի աշուն էր, ցո՜ւրտ՝ խշխշում էր աշունը, —
Թաց՝ սրթսրթում էր աշունը, ինչպես շունը՝ գիշերը դրսում...

Ե՞րբ էր, հիշո՞ւմ ես, օ, սի՜րտ իմ, — այն ե՞րբ էր խշշում այդ աշունը. —
Երե՞կ էր, տարինե՞ր առաջ, — ախ, գուցե դա՛ր է անցել...
Ո՜չ. — ընդամենը քսան և երկու տարի էհիշում եմ. —
Կարծես քույրն է նրա այս աշունը, — նո՜ւյն շրշյունն է և նո՜ւյն քնքշությունը,
Կարծես տուն է դարձել մանկությունը՝ մանկությունը... հուշի՛ նման ծեր...
Մանկությո՞ւնըախ, ի՞նչ ես ասում, մանկություն և աշո՞ւնմանկությունը
Կարո՞ղ է արդյոք առնչվել թովչության հետ անձրևի ու աշնան, —

Մանկությունըի՜նչ էլ որ լինիառավոտ է, գարնան ցանկություն է,
Իսկ աշունը՝ մշուշ է, մահվան մուժ, — հուշերի տերևներ թոշնած...

Բայց էլի ինչ էլ որ ասեն, մենք գիտենք հո քեզ հետ, օ, սի՜րտ իմ,
Որ... մանկության նման լույս, մանկության նման կենսալի՝
Այն աշունըառաջին մեր սիրո, առաջին երգերի մեր քույրն էր...
Որ անցած աշունն այն հեռու, — դա հենց ինքը՝ մեր մանկությունն էր

Մանկությունն էր հեռու այդ աշունը, առավոտն էր մեր առաջին՝
Մանկության պես լուսեղ և անբիծայդ աշունը սիրո՝ մեր հերն էր...
Բայցխնդությա՛ն էր նման այն հեռու աշնան տխրությունը, —
Եվ տխրության է նման այս աշնան բերած խնդությունն իսկ

29. IX. 1936, Ծաղկաձոր

ԱՇՆԱՆ ԵՐԳ

Շրշում են անվերջ տերևները
Արևի փայլով ցոլցոլուն,—
Ցոլցոլում են անվերջ տերևները,
Ծնծղաձայն ծափում ու ցոլում: —

Ծնծղանե՞ր են խփում ցնծագին,
Թե՞թերթեր թափում հուրհուրան,
Շաղելով շողեր անցածի
Այս տողերի վրա...

29. IX. 1936

ԱՇՆԱՆ ԵՐԳ

Ծնծղանե՛ր, աշնան ծնծղաներ, —
Ծառերի ցոլցոլուն ծփանքում,
Ծնծղանե՛ր, որ ծափում եք,
Հասկանո՞ւմ եք, թե ի՜նչ եք ցանել: —

Ցնծագին ծափող ձեռքերով,
Ձեզ ծնող հողերի վրա,
Այս անչափ ներող, համբերող
Ուղիների վրա...

20. IX. 1936, Ծաղկաձոր

***

Այս աշունը այնպես անցավ,
Այս աշունը մթին էր, ինչպես
Երազում զառանցած հանցանք...

Այս աշունը շքե՛ղ էր ու հեզ,
Ինչպես այս ծառերի մոլեգին
Հոգեվարքըցնծագի՛ն այնպես...

Եվ ի՛նչ են նրանք շափշափում
Ցնծությամբ այդքան անիմաստ,
Այդ ի՛նչ են խնդագին ծափում...

Ախ, թերևս այն, որ տապում
Ծառերի մորմոքիհենց հիմա
Իմ կյանքն է տագնապում մերձիմահ...

1. X. 1936

***

Աշունը, ա՛խ, այնպես անցավ՝
Ե՜վ ցնցող, և՜ ծանր, ինչպես
Հանճարեղ ոճիր կամ հանցանք:

Ցերեկները ծնծղաներ հնչեց,
Ցնծության շեփորներ հնչեղ, —
Գիշերներըդարձավ զառանցանք: —

Եվ ի՞նչ էր այդպես շափշափում
Ցնծությամբայդքա՜ն անիմաստ, —
Արդյոք ի՞նձ էր, ի՞նձ էր խաբում...

Ա՛խ, — գիտեմ արդեն ես հիմա,
Որ աշնան ցնծուն տագնապում
Արշավող ցրտերի դիմաց, —

Իր մեռած խոսքերն է թափում
Եվ նորոգ զրույցներ խորհում
Գալիքից տագնապող մի մարդ:

Որպեսզի գալիք սարսափում,
Օրերի վերջին տագնապում
Չգտնեն իրենմերձիմահ...

1.X.1936

***

Նույն երգն է կրկնում աշունը,
Միևնույնը միշտ բառացի...
…………………………………..
Եվ հիշում եմ ահա, ես հիշում եմ, —
Այդ աշունն է հուշում անդադար
Այն ամենը, որ չարեցի ես,
Որ մնաց կյանքում անկատար...

1936. X

***

Ցո՜ւրտ է, աշո՜ւն է, բայց լուրթ գիշերներ են դեռ.
Ջինջ է երկինքը, աստղերն հուրհրո՜ւմ են հիր.
Սի՜րտս, ծերանում ես դուբայց քո գիշերն էլ է ջեռ,
Այն քո հուշերն են, օ, սի՜րտ, որ դու սիրում էիր...

***

Շաչում է այս աշնան քամին, իբրև հին, դասական Ակվիլոն.
Աշուն է, — և ծանր անձրևի արճիճե շեղջեր քշելով
Եվ ավերք, և նեռ գուժելով՝ թռչում է հողմն Ակվիլոն: —

1936

***

Երբ, արդյոք ե՞րբ դու դարձար, սի՜րտ, այդքան խեղճ ու հլու
Գուցե այդ դու ես մրսում դուրսը աշնան մորմոքում: —

Մի՞թե թախիծն է քո ցուրտ-ցուրտ արցունքով մորմոքում,
Մի՞թե քո սերն է լալիս ցուրտ անձրևի դակտիլում...

Սակայն ո՞ւր է Ղարսը և ո՞ւր է պարտեզում մրսող այն տղան, —
Որ ուներ երազներ բուրյան, և ո՞ւր է տխրաձայն Տերյանը...

Աշունը մշուշ է մանում իր մաքուր և բարակ թելով,
Եվ անձրևը արցունքի նման ցուրտ տողեր շարող դակտիլով...

1936, հոկտեմբեր

Ա.Բ.-ԻՆ

...Եվ բառերի համար քո մարմարյա,
Հնամենի, բուրյան, որպես մեր հին
Քարաքանդակ անդուռ մատուռների
Անջընջելի գրերն հնադարյան, —
Եվ մյուռոնի նման սրբազնագույն
Քո երկերի մաքուր սկիհներում պահված
Խորհուրդների համար մշտահըմա,
Որպես խորհուրդը մեր նաիրական ոգու, —
Քո «Միրհավի» համարև լուսեղեն՝
Արփենիկի հուշով սրբագործված հավետ
«Ալպիական ծաղկի» այն բուրավետ, —
Որ բուրելու է հա՜ր աննյութեղեն, —
Եվ վերջապես քո վեհ, հերոսական
«Սերմնացանի» համար, որ ձեռքերով վսեմ,
Սև ցելերի վրա մեր գոյության այս սև,
Շաղում է շողք ու սերմ անանձնական, —
Այս ամենի համար, — և «Ծիրանի»
Հազարամյա փողի՜ համար քո այն,
Որ դարերո՛վ տենչած խաղաղության
Երգն է հնչում, — և մեր ժողովուրդը քանի
Ունի գեթ ափ մի հող արեգակի ներքո
Հնչելու է երգեր եղբայրական, —
Այս ամենի համար, օ՜, խեղճ իմ բարեկամ,
Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով...
Այս ամենի համար, — և քո եղերական
Տառապանքի համար, որ արդ կրկին
Վեհություն է խառնում քո անաղարտ երգին
Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական...
Եվ ներբողում եմ քեզ ահա կրկին անեղծ
Իմ շրթերով, ինչպես օրեր առաջ, —
Երբ դեռ դու ա՜յր էիր մի անարատ
Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ

14. X. 1936, Գիշեր, Երևան

ԻՄ ԱՌԱՋԻՆ ԴՅՈԻԹԱՆՔԸ

Թվում էր, թե հար կգնա այդպես
Կյանքդ մինչև մահերգով ու հանգով
Կարող էիր դու զգալ, որ այն քո
Օրերով, ինչպես կածանով անտես, —

Բարձրանում է մի գագաթ երկնահաս,
Որից անցյալիդ քայլն յուրաքանչյուր
Թվալու է քեզ անծանոթ հնչյուն,
Որը նոր պիտի դեռ դու հասկանաս:

1936

***

...Իջել է այսօր Հելիկոնն ամբողջ
Նաիրյան երդինկուղ սևասև, —
Իսկ ո՞վ է ասել ներբողներ վսեմ,
Ձոներ սրբազան, սոնետներ շողշող

Գալիքի անծայր, անհուն, արևոտ
Քառուղիներով ընթանալու տեղ
Մի՞թե նաիրյան երգի հանճարեղ
Ոստն արևային այսօր դարավոր

Ընթացքն իր մի պահ մոռացած, շշմած
Իր խխո՞ւնջն է հին կամենում մտնել,
Իբրև անցյալից երկարված մի թել,
Որ՝ արքայական նիշով դրոշմած

Իր «կոճն» է լոկ ճանաչում, — և այն,
Որ «հայրենական» այդ կոճին կապված, —
Դարեր, բազմաթիվ դարեր, հալածված
Եղել ենք մենք եղկ և <…………>

<………………………..>
<………………………..>
Այն ո՞վ է ստոր այն պոետը, որ
Իբրև անցյալի դրոշակակիր

Երգով, նկարով, պոետի խոսքով
Դեպի անցյալի գիրկն է կամեցել
Քշել մեր կյանքի ընթացքը վսեմ, —
Իբրև օձ իր մոր գիրկը սողացող

Ոչ: — Չե՜մ հավատում, որ նաիրական
Աշխարհում ամբողջ գտնվի գեթ մի
Պոետ, որ այսօր իր բախտը գտնի
Իր ժողովրդի վսեմ, տիրական

Երթը խափանող ուղիների մեջ...
Ես չեմ հավատում, որ միայն վերին
Շնորհքով մղված պոետ Մահարին
Անգամ նա լինի դավաճան մի գեջ,

Որ նաիրական ոսկե քնարով,
Մատներով իր նուրբ և պոետական
Ցերեկը գրի երգեր դյութական,
Իսկ գիշերային իր սև քանքարով

Ձգտի խորտակել և՜ լույս, և՜ անգին
Իր նաիրական ոգով հղացած
<……………> անեղծ թովչությունը
Եվ երգիչ դառնա անիղձ տարփանքի...

Օ, չե՜մ հավատում, թե Ակսելն անգամ,
Որ Եսավի պես, պժգնելի մի օր
Իր առաջնության իրավունքը բորբ
Եղծի, — հանուն ինչ տենչի անձնական՝

Կշտության, — մի բուռ ապուրով ոսպե
Ծախելով տաղանդն իր աստվածային, —
Օ, չե՜մ հավատում, որ անգամ ահից
Խելահեղ դարձած այրն այս իսկապես

Ելնի շողոքորթ, իբրև սրիկա, —
Եվ շքե՛ղ ոգով իր հանճարափաղ
Դառնա մատնության մարգարե մռայլ, —
Եվ կյանք աղերսեիր դեմքը ներկած

Իր նվիրական հույզերն անարգող,
Սև, հայրենակոխ իղձերի գույնով, —
Լավ չէ՞՝ հրկիզված մահաբեր թույնով
Հեռանալ կյանքից՝ իբրև [մարդ անկոր]…

< >
< >
Կյանքում դարձած մի <անձ տիրական >
Դափնու փոխարեն՝ իր արյամբ ցողված...

Ես չե՜մ հավատում, որ Թոթովենցի
Ձեռքը, որքան էլ լինի հանցապարտ՝
Իր ժողովրդի ինքնությամբ հպարտ՝
Բարձրանա մի օր, որ որոմ հնձի...

Եվ չեմ կամենում սրտով պոետի
Ես վայրկյանին այս՝ տխրությամբ անհուն՝
Հավատալ անգամ, որ խեղճ Վշտունու
Կյանքում կա հանցանք ստոր և հետին...

Ես չէ, որ իմ վեհ, իմ սուրբ, իմ հստակ,
Ի վերուստ տրված ձիրքին անարժան՝
Կանգնելու եմ արդ դատավոր դաժան,
Երբ նրանք դժնի նկուղում նստած

Ե՜վ վիշտ են կրում, և՜ սև նախատինք,
Կամ, կոչումն իրենց անգամ մոռացած
Ողորմելագույն հտպիտներ դարձած՝
[Պղծում են] իրար հանճար ու պատիվ...

< ………………………………………..>
<…………………………………………>
Չեմ կարող ո՜չ ձոն, ո՜չ անեծք
<………………………………………..>

Հորդում շուրթերից իմ անապական
Թեև իբրև այր և անեղծ գուսան
Չեմ կարող այսօր ցասմամբ սրբազան
Չնստել բկին երգիս սեփական:

Չե՛մ կարող այսօր չկանգնել ես էլ
Մեր նոր հարության Սինկլիտի առաջ
Իբրև բանաստեղծ երկրում մեծարած,
Եվ իբրև մի այր տքնությամբ վսեմ...

Թարգման միայնակ և դրոշակակիր, —
Մեր անմահ երգի և՜ ասպետ, և՜ ճորտ,
Իբրև հանճարի վսե՛մ թագակիր,
Որին չի դիպչի ոչ մի ձեռք այսօր...

***

Հանցապարտ գործի կամ խոհի ամբողջ
Ծանրությամբ ճնշող Ատյանն այս
Դեռ չի հռչակել շրթերով իր գոռ
Մեր դժնի երգի դեմքին ողջախոհ

Այսօր շպրտած ամբաստանության
Իսկությունը սև, և՜ ստոր, և՜ պիղծ, —
Եվ ի՞նչ երեսով, ի՞նչ խղճով ուղիղ
Մուսաներն այսօր հնչեն խնդության

Կամ պարսավանքի խոսք խարազանող
Իրենց նաիրյան ասպետներին խեղճ,
Որ և՜ հալածյալ, և՜ որբ են եղել՝
Երգի տեղ՝ իրենց կյանքը ծածանող...

Ահա թե ինչու, — մինչև պետական
Հանրային խղճով սահմանված պատժի,
Կամ ժողովրդի անաղարտ տույժի
Սահմանումն անեղծ, — ես նաիրական

< >
< >
<……………> ես ինքս եմ պոետ
Իմ ժողովրդի արդեն սիրելի

Որքան էլ նրանց և ոչ մի անմիտ
Գործին կամ խոհին չլինեմ հարիր, —
Բայց սև փորձության այս ճանապարհին
Եվ ոչ՝ մի վայրկյան ես չեմ բաժանվի,

Եվ չեմ բաժանի իմ բախտը դժնի
Ոչ տաժանքներից նրանց այսօրվա,
Եվ ոչ՝ պատմության նժարին դրված
Գործից նրանց վեհ և խոսքից ազնիվ

***

Հնարավո՞ր է, արդյոք, մի ամբողջ
Ժողովրդի երգ դատարան տանել
Եվ որպես խեղճ, հանցապարտ ամբոխ
Ե՜վ խարազանել, և՜ ամբաստանել

Կարո՞ղ է արդյոք մի ժողովրդի
Երգն ամբողջովին, դպրությունը ողջ
Լինել հանցավոր, որպես տմարդի
Ինքնադատաստան կատարած ամբոխ

Որքան էլ ինքս չլինեմ կապված
Իմ եղբայրների «դավադրության» հետ,
Սակայն իբրև մարդ և իբրև պոետ
Պատրաստ եմ կրել ամենայն հարված

Նրանց բովանդակ ճակատին իջնող, —
Եվ եթե նրանք իրոք հանցապարտ
Մտքեր են դավել, — ես հլու, հպարտ
Կանգնում եմ ահա էությամբ իմ ողջ

Նրանց հետ մեկտեղ ձեր ամբաստանող
Սինկլիտի առջև և սրտով հոժար [պատրաստ եմ]
Ինքըս վերցնել ուսերով ուժատ,
Բայց ոգով ընդմիշտ և՜ պիրկ և՜ անկոր

Նրանց կատարած հանցագործության
Ծանրությունն ամբողջ, — և կրել անահ
Ձերբակալություն և՜ աքսոր, և՜ մահ,
Ոչ իբրև տաժանք, այլ՝ սուրբ խնդություն

***

Բայց վաղը, եթե աշխարհի առջև,
Մութ նկուղների տաժանքից ելած՝
Կանգնեն բովանդակ մեր երկրի առաջ
Ընկերներն իմ այդ, իբրև վարձկաններ, —

Ես ինքս այնժամ ցասումով ահեղ,
Ոչ իբրև դատող կամ ամբաստանող,
Այլ՝ երկրիս համար խինդով խելահեղ
Ամենայն տաժանք խնդությամբ տանող

Կկանգնեմ նրանց հանցագործության
Նշույլի համար ամենաչնչին
Կրելու սրտով և հոժար և ջինջ
Ամեն մի պատիժ և խոսք պղծության

Բանաստեղծ և այր մի նվաստագույն
Խոսք նշավանքի ես ինքս կասեմ՝
Անեղծ պոետի շրթունքով վսեմ
Եվ իրավունքով, որ չեն վաստակում

Քծնանքով, տիղմով, քսությամբ ստոր,
Այլ ժողովրդի սրբազան սրտի
Ըղձանքը խորունկ և խոսքը խրթին
Անահ կարդալու դժվար արվեստով...

1936, սեպտեմբեր-հոկտեմբեր

***

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 Next Last