Չարենց Եղիշե՝   Երկեր

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 Next Last

Եվ թո՜ղ վերջին անգամ այս զառամյալ
Զառանցանքին նետենք, իբրև նվեր,
Իբր հատուցում վերջին՝ և սուրբ, և՜ վեհ՝
Մեր երգի շունչն անգամ հազարամյա
……………………………………………….
Նվիրո՛ւմ ենք ահա մենք լիասիրտ
Մեր Հելիկոնն ամբողջ՝ ցավի՜ն այս սև, —
Եվ իբրև տույժ վերջին՝ նաիրական, վսեմ՝
Իմ քնարը անեղծ ու անբասիր...

1936

***

Այսպեսնախքան իջնի վարագույրը
Տարիներով՝ մեր բութ գլուխների վրա
Կախված՝ իբրև դրոշ մի հուրհրան, —
Իբրև պատգամ և ուխտ սրբազան, —
Իբրև Մոլոք, որին, իբրև արյան նվեր՝
Երեկ տվինք և՜ բրոնզ, և՜ երկաթ,
Այսօր <……………> վահան լոկ բռնելու համար
Մենք տալիս ենք ահա քո կյանքը վեհ...
Եվ տալիս ենք ահաքեզ հետ միասին
Մեր Հելիկոնն ամբողջ, — և, իբրև հուշ,
Ողբերգում է ահա ձեզ դիֆերամբն այս ուշ
Բանաստեղծի ողբերգն այս անբասիր...

1936

23. X. 1936

Վերջին աղոթք
...Շնորհակա՛լ եմ, Տե՜ր, այն ամենի համար,
Որ տվեցիր դու ինձ կյանքում իմ խեղճ. —
Ե՜վ տքնությամբ ազնիվ իմ վաստակած հացի,
Ե՜վ կանացի մարմնի՝ հացի՜ պես սուրբ, —
Ե՜վ պարտությանց համար այս բիրտ մարտում,
Ե՜վ հաղթությանց համար երբեմնակի: —

Եվվերջապեսձեռքով քո շնորհած
Ամենամեծ բախտի և բերկրանքի համար
Մուսաների՛ անեղծ մտերմության,
Որ քչերի՜ն է այս կյանքում տրվում,
Իբրև բարիք վերին՝ անգըտնելի ընծա: —

Բայց աշխարհում այս գոց, այս կյանքում բի՜րտ,
Ուր լա՜ցն է լոկ օրենք, և դառնությունը՝ հաց, —
Քո այդ պարգևը սուրբ, երջանկագույն
Կարող էր մաղձ ծնել միայն իմ դեմ,
Մերժվածների դաշինք ու հալածանք: —

Քանզի՝ պարգևն այդ քո սրբազնագույն
Այս՝ ո՜չ միայն լուսեղ խնդությո՛ւնից վերին,
Եվ ո՜չ միայն ձայնից դաշնավոր
Այլև փշրանք հացից և կանացի
Լուսաբացի նման ժպտի՜ց իսկ զուրկ
[Կարող է] Անագորույն մարդկանց աչքին թվալ

Մի անպատկառ, շռա՛յլ խրախճանք,
Ինչ-որ վերին հանդուգըն օրենքով
Մի տխմարի, մի ցոփ արարածի տրված
Աններելի, լպիրշ իրավունք՝
Ուրիշների մահու և ժանտախտի ժամին
Խրախճանքի՜ ջահեր ցոլցոլալու, —
Եվ խնջույքի՜ շռայլ, և՜ բերկրության, —
Եվ հոլանի՛, չքնա՛ղ մարմինների
Պարերգություն մերկոտն ու բամբիռնածափ

Ի՞նչպես ների սակայն խրախճանքն այս բորբ
Արևազուրկ մարդկանց այս թիարանը
Արևային ցոլքից անգամ թափուր: —
Այս մուրացիկը, որթեև թիկնեղ
Սակայն և՜ մերկ է, տե՜ս, և՜ ընչազուրկ, —
Եվ աշխարհում համայնանօթևա՜ն, —
Բաց երկրնքի ներքո անգամ չնչին
Մի բարձաչափ քարի՜ց անգամ զուրկ՝
Որ իրավունք անգամ կյանքում չունի
Իր ցրտահար մարմինը ծածկելու
Անգամ անեզրական, աստեղազարդ երկնի
Ցուրտ սավանով՝ անհաս և անապակ

Կամինչպե՞ս քեզ ների օսլայադեմ
Այս ոգևին և՜ մերկ, և՜ ընչազուրկ
Մարդկանց ամբոխը, — երբ ինքը լուռ՝
Մռայլ խոհերն է իր և անժպիտ իր կյանքը
Այս պայքարի բովում որոճում...
………………………………………………
Եվ չէ՞ր արդյոք միակ պատճառն այս, Տե՜ր, —
Որ դառնություն դարձավ, և՜ մաղձ, և՜ ցավ, —
Այդ անապակ պարգև՜ը քո վերին
Քո պարգևած ընծան այդ սրբազնագույն՝
Քո դուստրերի անեղծ մտերմությունը կույս
Մտերմությունն անհաս Մուսաների,
Որ դարձըներ պիտի ողորմելի իմ կյանքը
Երանությո՛ւնև խինդ անմահական...
………………………………………………..
…………………………………………………
Սակայն նրանց այդ սուրբ մտերմության
Ակընթարթի համար անգամ չնչին
Ես ցանկությամբ հոժար կտանեի
Տասնապատի՜կ դժվար տառապանք
Ե՜վ դառնություն դժնի, և՜ տխրություն,
Եվ չարչարանք անգամ անագորույն
Եվ հալածանք ամեն, — և անգամ մա՜հ...

23. X. 1936, Երևան, գիշերառավոտգիշեր

ՎԵՐՋԻՆ ԱՂՈԹՔ

Տե՛ր իմ, — էությո՜ւն իմ, — հարազատ իմ, — այսինքն՝
Ա՜յն, որ չունեմ կյանքում և չեմ ունեցել, —
Ա՜յն, որ միակն է ողջ կյանքում այս կամեցել
Լինել ինձ հետ այնպե՜ս հենց, ինչպես իր հետ ինքը, —

Չե՞ս զարմանում, Տե՛ր իմ, որ ես դիմում եմ քեզ,
Ես՝ բանաստեղծս անահ և մարտընչողս արի՝
Յուրաքանչյուր նյարդով կապված այս վեհ դարիս
Յուրաքանչյուր <………….> կրկնապատիկ հրկեզ, —

Տարօրինա՞կ է, չէ՞, որ ես դիմում եմ քեզ՝ —
Աստվածային վերին ճանապարհի
Ինչ-որ՝ սրտի՛ս նման անգյուտ ու բարի,
Արարածի՝ թերևս անզո՛ր ինձ պես...

Բայց ես դիմում եմ քեզ, ինչպես հաճախ
Անապատում՝ ահեղ սամումների ժամին՝
Քարավանի տերերն արնաշաղախ
Թողած այնքան ուշիմ ու խորամիտ
Փորձառությունն իրենց՝ լոկ ուղտերի դեղին
Բնազդին են կառչումև գտնում ուղի...

25. X. 1936

***

Ասում եմ ես ձեզ՝ չունի
Ո՜չ Պառնասը երգի նաիրյան,
Ո՜չ Հելիկոնը բուրյան
Մարդկային համայն անհունի
Այլ ուղի, և հուն, և՜ ընթացք,
Քան ուղին այս ջերմ, ցնծագին,
Որ ահա խանդով խնդագին
Շափշափում է շուրջը ցնդած...

Դղրդում է ծափում, ծափծափում,
Մոլեգնում, — կարծես կենսաբեր
Ցնծություն է կոչված թափել
Կենսահորդ գարնան տագնապում

Բայց աշուն է արդ, — մահաբեր
Այդ աշունն է իր խինդը տոնում, —
Եվ հունդերն են վերջին ընդունում
Մեր երգերը մահից ահաբեկ...

Բայց երբեք, երբեք դեռ իմ խեղճ
Իմ տխուր նաիրյան ոգին
Ցնծություն այսքան մոլեգին
Եվ խնդություն՝ այսքան պերճ,
Ո՜չ տեսել էր, ո՜չ երազել
Եվ ինչպես գուշակեր նա իրոք, —
Որ այսպես ծնծղաներով
Մեռնելու է մեր երգը վսեմ...

31X. Ծաղկաձոր

***

Դեռ չի՜ եղել հացն աշխարհում գերագույն կուռք մարդկային.
Հանուն սիրո՝ շատ են եղել հարստություն տվողներ.
Բայց չեն եղել հանուն հացի սիրո վրա թքողներ,
Որ գեթ իրենց աչքին իրենք մեծագործներ թվային...

1936. XI. 23

***

Այո՜բայց այն կար, որ պիտի միշտ
Լցներ մեր սիրտը նո՛ր, անհո՛ւն բույրով
Եղավ տրտունջ միայն և միայն վիշտ,
Եվ հերքեց ցոլքն անգամ սիրո

1936

***

Անմերձելի էր քեզ այդ գանգրահեր Արան,
Որին մանկուց կանչել էր չար ձեռքերով գերված՝
Արքայադուստր Նվարդը՝ իբրև ասպետին հրավարս,
Որ դեռ մանուկ դոֆին է մի նաիրյան...

Թեկուզ նշված վերուստ՝ բայց նա հոժար կամքով՝
Հանուն սիրո անեղծ իր Նվարդին ի լուր՝
Նա ընդունեց անգամգիրկը Շամիրամի...

Էլ ինչպե՞ս սուրբ մնար, — և չտաներ անդունդ
Այդ սև նոխազը, որ մանուկ արքան հնում
Մերժեց, — ընդունելով հատուցման թույնը նույն...

3. XII. 1936, Երևան

«Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԽՈՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈ»

«Տետրապտիքոս»

Ա

Ինչպես դարեր առաջվկան Նարեկացի, —
Քեզ եմ հղում ես ողբըս, ո՛վ Արարիչ,
Ես՝ մեղսավոր քերթողըս աստվածարյալ դարի, —
Ողջակիզյալ արյունս վարակածին...

Վաղ աղջամուղջն այնքան ըղձյալ Այգաբացի
Մայրամուտի փոխվեց արյունալիճ, —
Ուր մեր Ա՜րևն է նոր սուզվում արյունալի,
Որպես կարմիր գլուխ գլխատվածի...

Բորբ աչքերում սակայն հավատացյալ բյուրոց
Ծովածավալ արյան ցոլքը շառայլածին
Ցոլանում է, իբրև ցոլք ցնծության մերո: —

Եվարեգակն է հին վերադառնում դարձյալ՝
Արևմուտքից՝ ինչպես մահվան նաշից հառնած
Ղազարեի նմանարևը ետ դառնա...

Բ

Եվ ես դիմում եմ քեզ, ով Արարիչ, դարձյալ,
Ինչպես վկան մեր հին Նարեկացին, —
Քանզի՝ կարոտ ոգու և անարյուն Հացի, —
Տեսնում եմ լոկԿացին արեգնացյալ: —

Իբրև մի նոր վկա վաղուց աստվածարյալ՝
Ես՝ երկրային՝ երկրին լոկ հավատացի, —
Չկամեցա, Աստվածես՝ ինձանից բացի,—
Ոչ գոյություն՝ ինձ պես գեթ կատարյալ:

Ես անսացի միայնիմ հանճարի ձայնին: —
Ճանաչեցի լոկ նյութն ինքնարարիչ, —
Եվ՝ հանճարիս ուժով՝ ենթարկեցի այն ինձ: —

Եվթունավոր ինքյան, որպես կարիճ՝
Ահա կանգնած եմզուրկ անգամ դժնի հացից, —
Եվ կախված է գլխիսմի արեգնյալ կացին: —

Գ

Եվ եստխուր, ինչպես վկան Նարեկացի՝
Ե՜վ զարհուրյալ այնպես, և՜ մենակյաց՝
Զարհուրելի կյանքի հանդեպ անօգ կանգնած՝
Ես ո՞ւմ դիմեմ, ո՛վ Տեր, — արդ՝ Քեզանից բացի:

Ինչո՞ւ այսպես անօգ ես մնացի,
Եվ այնքան բորբ՝ հանկարծ անվերադարձ հանգավ, —
Անդրրդվելի հավատս՝ դեպի գալի՜քն անգամ,
Եվ ինձ գերող ներկանդարձավ անծիր:

Եվ ներբողներս՝ հղած ծագող Այգաբացին, —
Արեգակին և՜ իմ, և՜ իմ արյամբ առկայծ, —
Ողբ ու տրտունջ դարձան և փոխվեցին լացի:

Կյանքն եմ մեռած արդյոք ոգեկոչում դարձյալ, —
Երազելով, որ այն վերադառնա՝
Ղազարոսի նմանմահվան նաշից հառնած...

Դ

Քե՜զ եմ կանչում ես արդ, ինչպես Նարեկացին՝
Հղում եմ ողբըս Քեզ՝ սրտիս խորքից, —
Ինչպես շյուղն է հղում շունչն իր Նորքից
Իբրև տեսիլք՝ Հեռվում հառնած Արագածին...

Ինչպես դողդոջ մի շյուղ բարակածիլ՝
Մի երգեցիկ ցողունօվկիանում բերքի՝
Ես դաշտերում անծի՜ր իմ հրկիզյալ Երկրի, —
Արձագանք չեմ լսում իմ երգածի...

Բայց ես գիտեմ, որ դու՝ շնչով ստեղծարար,
Ինչպես անձրև վարար անեզրական արտում, —
Ո՜չ մի մժեղ, կամ շյուղչես թողնելու ծարավ

Եսերգեցիկ եղեգ, — ինչո՞ւ այսքան տրտում
Պիտի դողամ լույսիդ անեզրության հանդեպ,
Երբ երբեք չե՜ս եղել դու այդքան նենգ

68. XII. 1936, Երևան

***

Մեզ գլխատում էին մինչև հիմա
Հանուն ոսկու, արյան կամ հավատի, —
Հանուն կամքի մեր պիղծ և դավադիր,
Հանուն ոխի՝ տևող մինչև ի մահ...

Մեզ գլխատում էին մինչև հիմա՝
Հանուն ցեղի՝ րնգմիշտ մեզ թշնամի, —
Հանուն մինարեի՝ րնղդեմ ժամի,
Հանուն կյանքի՝ մեր մեջ տեսնելով մուժ ու մա՜հ...
<1936>

10. XII. 1936

***

Այլևս ինչ մնաց քեզ՝ խնդրելու կյանքից, —
Օ՛, անհանգիստ իմ սիրտ ու անկարող...
Ախ, խոնշենքի՛ միայն անեզրական կարոտ, —
Խաղաղություն անխոհ, — մահվան հանգիստ

11. XII. 1936, առավոտ

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Կնոջս և բարեկամիս՝ Իզաբելլային
Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի թերթերում գրած:
Ծանոթ կնոջ պես այրի կամ դժբախտ,
Բարեկամուհու նման տխրատեսք,
Լուրը կշրջի փողոցները նախ,
Ապա կմտնի դուռդարպասից ներս...
Իբրև ծերունի մի թերթավաճառ՝
Հուշիկ քայլերով և համարյա կույր,
Կշրջի բոլոր տներն անպատճառ
Ու կհայտնվի ամեն մի բակում:
Ստվերի նման, սահած տնից տուն,
Կկանգնի անտես հյուրի պես մռայլ,
Կկանգնի, ինչպես դժնի լռություն՝
Տարածված ամբողջ քաղաքի վրա:
Եվ համր մի պահ գիշերվա կեսին,
Բոլորի սրտում կկանգնի հանկարծ
Անհաղորդ, ինչպես հեռավոր լուսին,
Իմ դեմքը արդեն հավիտյան հանգած:
Եվ մարդիկ երեկ կյանքիս անծանոթ,
Եվ երբեք, երբեք դեմքս չտեսած,
Եվ մարդիկ՝ միայն երբեմն ինձնով
Իրենց ֆանտաստիկ առասպելն հյուսած,
Եվ մարդիկ անգամ երգերիս անգետ,
Մարդիկ, որ թեև կյանքիս արձագանք՝
Մնացել են լոկ վկա անտարբեր
Եվ կարծել են, թե ես վաղո՛ւց չկամ, —
Այդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից,
Որպես ընդհանուր աղետից սարսած՝
Զարմացած կզգան ինձ այնքա՛ն մոտիկ
Եվ հանկարծ այնքա՛ն թանկ ու հարազատ...
Եվ երկրում, ինչպես բարձրանա փոշի,
Եվ հոգիներում, ինչպես հուշ հառնի, —
Ելնելով անցած օրերիս նաշից,
Իմ ուրվականը պիտի սավառնի:
Եվ քաղաքներում, և գյուղերում խուլ,
Անցորդներն իրար անծանոթ անգամ,
Աչքերում իրար և հայացքներում
Պիտի միևնույն թախիծը կարդան...
Եվ դեմքով տխուր և լուռ աչքերով
Պիտի միևնույն սուգը հաղորդեն,
Երգերիս հանդեպ անստհմա՛ն ներող,
Մոռացած բոլոր հանցանքներս արդեն...
Կբանաս ոմանք իմ գիրքը գուցե,
Կթերթեն դանդաղ, կկարդան տողեր,
Տարտամ շարժումով գիրքը կգոցեն,
Եվ թախիծը խոր հուշս կողողե:
Եվ գուցե միայն սենյակում մի խուլ,
Գլուխը թեքած պատկերիս վրա՝
Կնայի մի կին աչքերիս տխուր,
Եվ կարցունքոտվեն աչքերը նրա: —
…………………………………….
Եվ ինչպես կյանքում՝ տարինե՛ր առաջ,
Հուշերում հանկարծ անցյալը բուրի,
Երազանքներում գուցե իմ անցած
Եվ արդ իմ հառնած գրքում հուշերի...
Այն, որ ե՜ս էի, որ ի՜մն էր առաջ,
Արդեն չի հառնի և ոչ մի գրքում
Եվ ո՜չ մի գրքում աշխարհում գրած,
Եվ ո՜չ մի գրքում, և ո՜չ մի գրքում...

15. XII. 1536.

ԱՐՔԱՅԱԿԱՆ ԵՐԳ

(Նմանություն Իբսենին)

Գործող անձինք՝
Արքան տիրապետող
Քարտուղար
Քերթողահայր
Գիշեր: — Մենակ
Արքան տիրապետող (մենակ)
Որքա՛ն հոգնել եմ ես... Հոգնել այնպես,
Ինչպես կարող է լոկ հոգնել անօգ,
Անապաստան մշակն անօթևան...
Այսպես կարող է լոկ հոգնել մի մարդ,
Մի մարդկային էակ, որ աշխարհում
Իր հարազատ, սիրած էակների համար
Երջանկություն կամ սոսկ մի կտոր հաց,
Խաղաղ խոնջենք ու խեղճ խնդություն է ճարում
Իսկ եստիրող արքա՞ս... Եսարդեն ողջ
Իմ հայրենի երկրում իշխանության հասած,
Իմ հայրենի, անհուն օրենքներով
Արքայական գահի ու անունի հասած
Տիրապետող արքա՞ս, որ ահա ուշ
Գիշերային ժամին այս խուլ ու խոլ...
Նստած խորհում եմ իմ արքայական
Իրավունքի մասին և տքնության,
Եվ անխոնջենք, անխինդ իմ հոգնության մասին...
Ախ, ամենայն մի օր, առավոտից մինչև
Ուշ գիշերվա այս ժամն անհանգրվան
Արքայաբար տքնել, խոնջել, հուզվել,
Մխրճվելով բազում հուզումների մեջ սին՝
Վատնել և՜ կյանք, և՜ միտք, և՜ մտորմունք,
Լարել և՜ ուժ, և՜ խոհ, — և չիմանալ անգամ,
Թե ես ո՞ւնեմ արդյոք գեթ իրավունք,
Ունե՞մ արդյոք գեթ հիմքլինելու իմ
Երկրի իշխան, — արքա, — տիրապետող վերին, —
Կարծես մենակ եմ ես և չգիտեմ, որ այս
Իմ ապարդյուն խոհերը <տարերք> են լոկ
Մի մանկամիտ ճորտի, կամ քերթողի...
Պայքարներում թե՜ բաց, թե՜ ծածուկ: —
Թե՜ դաշտերում ռազմի, թե՜ դավերում խրթին, —
Ժողովրդի առջև, թե նրանից գաղտնի
Օրենքներով կռվի ու հաղթանակի, —
Ահա հասած փառքի և միապետ
Իշխանության, — ինչո՞ւ, ինչո՞ւ տարակուսում եմ արդ
Տարակուսում անգամ արքայական բախտիս
Եվ վեհագույն իմ այս

19361937

ԼՈԻՍԱՄՓՈՓԻ ՆՄԱՆ

Սոնետ
Ցողիկին

Լուսամփոփի նման հախճապակե,
Որ հավաքած իր մեջ մի լուսեղեն անդորր
Քնքշություն է սփռում և՜ լուսավոր, և՜ խոր
Սենյակներում մեր մութ՝ գիշերային պահին, —

Այդպես, փոքրիկ աղջիկ, դու երկնային
Մի լուսամփոփ էիր թափանցիկ ու խոր,
Եվ աստղերի նման քո աչքերով
Լուսավորում էիր շուրջըդ լույսով:

Մահվան քամին այդպես փշրեց մարմինըդ անկար,
Բայց աչքերիդ կրակը, որ նա մարեց քո մեջ,
Մեր սրտերում վառված՝ հուրհուրալու է հար...

Լուսամփոփի նման հախճապակե
Քո թափանցիկ մարմինը, մանկիկ իմ նուրբ,
Ճառագայթում էր միշտ այնքան մաքուր,
Անկիզելի մի հուր մշուշակերպ.
Եվ աչքերից քո սև, և կոպերի տակից
Ճառագայթող այդ ցոլքը, մանկիկ իմ լույս,
Քո կյանքը չէ՞ր արդյոք՝ վառված վերուստ՝
Աստղիկների նման վաղվաղակի...

<19361937>

ԻՄ ԿԵՍՕՐԻՆ

Օ, կարմրածուփ իմ կեսօր, — կյանք իմ կանգնած դեռ կանգուն
Կասկարմրավոր ես կրկին, — օ կարմրածուփ իմ կեսօր, —
Ե՜վ կախաղան, և՜ կալանք, և կառափնուտ քո կյանքում
Ե՜վ կափարիչ կրագույն, — դու կրեցիր, օ՜, իմ օ՜ր...
Կա՜մք, դու կայմեր կամեցար, — և կամարներ կամավոր,
Եվ կարոտներ կապտածիր, և կանաչներ կանաչող, —
Կանացի կանչ՝ քեզ կանչող՝ և կարկաչող կանաչ օ՜ր...

<19361937>

Ընկել ես դու արդեն չարչարանքի ուղի,
Ուր ոչ մի սիրտ այլևս քեզ չի կարող գթալ.
Խմիր հոժար կամքով, իբրև լեղի մի թաս,
Տառապանքիդ բաժակը վաղվա կյանքով հղի:

Քանզիչկա՜ ուղի՝ իբրև ուղիուղիղ, —
Եվ չդարձա՞վ արդյոք լյառն Հարության
Լյառն այն անօգ մահի՝ խաչելության,
Վայր հեծությանանարգ ավազակի, գողի...

Ե՜վ սրբազան է հար տառապանքով ծնված
Ճշմարտություն ամեն, ամեն մի հանգիստ, —
Դարեիդար տևողև սերնդե սերունդ...
Եվ քիչ ուրիշ ուղի՝ տառապանքից ուղիղ:

<19361937>

Ես ամեն առավոտ, երբ հանկարծ,
Ելնելով, կարծես, անցավոր,
Մի ինչ-որ անսովոր անձավից, —
Զգում եմ մի վայրկյան ինձ
Հրաշքով երկնքից ընկած, —
Այն անբռնելի պահին,
Գոյանում է երբ ինքնությունը
Վերջնապես հեռանում է երբ քունը
Եվ կրկին աշխարհ է գալիս, —
Ինքնության, սեփական գոյության,
Անունի, տեղի, արյան, —
Վայրկյանից բյուր անգամ արագ,
Այդ պահին վերստին հարության,
Երբ ուղեղս փնտրում է ինձ
Հայացքըս դիպչում է միշտ
Սենյակիսդիմացի պատին...
Եվ իսկույն, անմիջապես
Ինչպես տեղը գտած կափարիչ, —
Ինքնությունս, տեղս նորից
Հրաշքի պեսգտնում եմ ե՛ս...
Դարձել է ինքնության դևիզ,
Սեփական գոյության պարոլ,—
Ինքնագտնման փարոս, —
Այդ դեղին դեմքը Դանթեի...

Ահա՜ դեմը, պատինԴանթեի
Սիլուետն է՝ Պետրարկայի կողքին. —
Ելել են նրանք դժոխքից
Եվ մտել դրախտն այնտեղից...
ԴաՋիոտտո կոչված նկարչի
Հանճարեղ ֆրեսքի մի անկյունն է, —
Այսինքն՝ դրա կրկնությունը
Գունավոր, չքնա՛ղ կատարած...
Իսկ ներքևըԼեոնարդո-դա-Վինչու
Թախծադեմ «Հիսուսն» է, — կանացի,
Պատանու դեմքով «Հիսուսը»: —
Ես տեսնում եմ մի՜շտ նրա ուսը,
Հենց որ աչքերս բացի...
Ուրեմնէլ ի՞նչ երազ...
Իմ սենյակն է, իմ պատն հարազատ՝
Իմ սիրած «Հիսուսով», որ անչափ
Նմանում է Արփիկին, — մանավանդ
Երբ պառկած էր նա դագաղում...

Բացում ես աչքերդ աշխարհին,
Եվ տեսնում, որ իրո՜ք արթնացել ես...
……………………………………………..
Չի՞ կարողհե՜նց այդպեսպատահել,
Որ հանկարծ աչքերըս բանամ
Եվիսկապե՜սարթնանամ, —
Եվ զգաստ երբ շուրջս նայեմ
Վերջապես զգամ, որ իրո՜ք
Վերջացել է արդեն զառանցանքը, —
Եվ շուրջըսնո՜ւյն ծանոթ կյանքն է,—
Որ երա՛զ էր զառանցանքն այս բոլոր...
………………………………………………
………………………………………………
Արթնանամև շուրջըս տեսնեմ
Իմ սենյակը, — այնպես, ինչպես միշտ,—
Ո՜չ մի բան չթվա ուրիշ
Այն օրից, երբ քունն սկսվեց...
<19361937>

Ուր է արդյո՞ք, Կարինեն, քո կապույտ սիրո ծիածանը,
Աստվածամոր աչքերով և շուրթերով արյունե...
Բույրն առաջին քո սիրո, քույրն հույզերի երգաձայն,
Վարդ էր նա լոկ մարմնական և մարմնի համ նա ուներ:
Վաղնջական ու գերող երգն էր երգում նա իր նեղ
Բորբ կոնքերի շեփորով և ծծերով ծնծղաձայն...

19361937

Ջի՛նջ ու շքե՛ղ հնչեցին օրերն առաջին, —
Խինդ ու ըղձանք փռեցին, ցնծություն արյան: —
Եվ օրերին ընդառաջ ե՜րգըս վառեցի,
Որպես դրոշ երգեցիկերգի ու արյան...
Օ, թովչությո՛ւն արնահուն երգի ու կյանքի, —
Ձայնի գարո՜ւն ու արյուն գարնանային շնչի՜. —
Երգ՝ արևի՜ նման հուր, կյանքի՜ պես անգին, —
Եվ երգերի՛ պես գարունամենա՜յն ինչի...

1937, 26

ԼՈՏՈՍ

Կանգուն, ողորկ ծաղիկ, ծաղիկ ոսկեղեն, —
Սերմի, շողի ու շաղի, — նեղոսային եղեգ: —

Կանգուն, ողորկ ու ջերմին, — մարմին մարմարե,
Ամեն սիրո ու սերմի կենսակարմիր արև:

Դու և՜ գրգիռ, և՜ գրիչ, և բառ
Ոսկե սրինգ երգերի, մտքերի ու տապի:
Քեզ են բերում բերքը բիրտև՜ մարդ, և՜ կապիկ:

Արիության դու դրոշ, որ քանի կաս կանգուն՝
Ուրեմն չի՜ տեսել դեռ բերդըամոթ ու անկում:

Բեղմնավորում ես կնոջ արգանդն արգասավոր՝
Կրքի կարմիր դու դրոշ, — դու սյուն հնավանդ:

Օ՛, սրբազան դու Լոտոս, ողորկ ու շողուն,
Հպարտ աճած կրքերիս նեղոսային հողում:

<1937>

ARS POETICA

ՄՈՆՈՍՏԻՔՈՍՆԵՐ

I Դու ծնվեցիր անվավեր՝ ինչպես թիվ զերոյով վրիպած

II Դու Կարսո՜ւմ թեկուզ ծնվեցիրբայց աշխարհն էր քո հայրենիքը:

III Կարս, և՜ Մակու, և՜ աշխարհ, — ո՞րն էր քո հողը, պոետ

IV Կարս, և՜ Մակու, և՜ աշխարհ, — ո՜ղջը քո հողն էր, պոետ

V Վա՛յ քեզ Չարենց, երկուստեք, ո՜չ քո երգն էր տեղին, ո՜չ քո կյանքը...

1937

ՄՈՆՈՍՏԻՔՈՍՆԵՐ

(Բանաստեղծներ)

I Մեր ռապսոդներն էին հին նախ նրանք, գողթան չքնաղ երգիչները...

II Ո՞ւմ անվանեմ ես ապա, — եթե ոչքեզ միակըդ, մե՜ծըդ Նարեկ

III Ո՜չ. մեծերից մեծագույնըՕ, դու ինքդ ես, անմահ Շնորհալի

IV Անձ ես դու մի առանձին, — ժողովո՞ւրդն ես համայն, միևնույնն է՝

V Սերն է երգում քո լեզվովև լեզո՜ւն այդդելփյան ջինջ լեզուն է...

1937

***

Եվ որքա՛ն են կրկնել անցյալում
Այս մահվան համերգը նոքա,
Որ այդպես առանց փորձելու
Երգում են ահա անսխալ...

Ախ, եթե դու է՜լ, օ, սի՜րտ իմ,
Օրերիդ կարոտի դիմաց, —
Այսքան վա՛րժ երգեիր քո վիշտը,
Ինչպես տերևներն այս մերձիմահ...

<1937>

***

Մի՜շտ, երբ կարդում եմ Տերյանը, — Կարսն է հիշում իմ հոգին:
Իմ մանկությունն ու այգին հին, — իմ հայրենին ու նաիրյանը...
Լաց է լինումմեղմ, հոգին իմ, — դարձն, է տոնում մորմոքի, —
Կարսն եմ հիշում հեռավոր, — միշտ, երբ կարդում եմ Տերյանը...
Մի՞թե կասեմ ես, որ հին է օրորանն այդ սուրբ ցնորքի...
Ի՞նչ եմանում այսօրվա ձեր ցնծությունն ու բուրյանը. —
Ես երազում եմ լոկ ի՜մը, — այն, որ տվեց իմ արյանը
Բույր ու երանգ հնօրյա, — երգ ու ցնորք անմեկին...
Այլ երգ չունի էլ հոգին իմ, — լոկ, երբ կարդում եմ Տերյանը, —
Լոկ մանկականն ու նաիրյանը, — Կարսն է հիշում իմ հոգին:

<1937>

***

Ախ, կարծես նստած ես դռանը և ինձ հետ Տերյան ես կարդում
Շարքն ես կարդում նաիրյան՝ նաիրյան խոսքերի գանձարանը
Օ՛, սիրում էինք մենք նրան, ինչպես հույսն են սիրում ապարդյուն, —
Եվ... Տերյան էիր դու կարդում՝ միշտ հետըս նստած մեր դռանը
Բայց ցնորք ես դո՛ւ էլ հուրհրանքո հուշն է միայն դեռ արթուն:
Օ՛, սրբազան իմ Վահան, — երբ փակվեց հոգուս դամբարանը՝
Խոհերի՝ անաղարտ դեռ պահածպահապանն աննինջ եղար դու...
Հիշատակդ, որ վառ ու բուրյան է, — խփել է կապույտ իր վրանը,
Հնչում է ձայնդ ահա արևի նման զվարթուն
Նո՜ւյն կարոտն ես դու նաիրյան, և նստած կրկին իմ դռանը՝
Հի՜ն տրտունջը քո մեջ դեռ պահածահա հետըս Տերյան ես

1937

ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՏԱԿՈՎՍԿՈԻՆ

Որպիսի ամեհի հանճար կար քո մեջ,
Որպիսի՛ անհագուրդ անշեղ կամք,
Դու կամեցար ներբողել նոր տներ ու նոր գոմեր՝
Խեղդելով սրինգը քո մեջսիրո, ցնորքի...
Այնպիսի սիրտ, որ քո մեջ դրել էր մի օր
Կյանքի վարպետը վերին, այդ «Վեթոսյովան» —
Ճակատագիրն, — օ, դժվար, դժվար էր մի փոքր
Խցկել տուփի մեջ լուցկու՝ իբրև «մեռած բան»…
Նրա ահա մի չնչին կարելության մեջ
Կար գիտություն և իմաստքան բոլոր երգած
Քո պողպատե բուրգերի, մեքենաների,
Էյֆելյան աշտարակ հրաշքների:

1937

ՍԱՖՈ

Դու սիրում էիր քույրերիդ լոկ բույրը,
Քաղցր էր սրտիդ միայն նրանց քնքշությունը, —
Սիրտդ տվել էիր դու նրանց, օ՛, քույր իմ
Սերը քոթույն էր...

<1937>

ԻՄ ՄՈՒՍԱՅԻՆ

(Ռոնդո)

Մաքուր իմ սեր, միա՜կ իմ զեն,
Միակ իմ հուր, իմ սուր, իմ զարդ, —
Հարս իմ լուսե, քույր իմ հպարտ, —
Իմ անաղարտ սիրո հույզեր, —
Լո՛ւյս իմ կյանքի, հո՛ւյս իմ զվարթ...

Ամեն վայրկյան ու ակնթարթ
Դո՛ւ ես միայն ինձ հետ կիսել
Թե՜ վիշտ, թե՜ վերք, թե՜ երգ, թե՜ վարդ, —
Մաքո՜ւր իմ սեր: —

Ինչպես անգետ մանկան համար
Թռիչք, ու վազք, ու կարուսել, —
Ինչպես երգչին՝ — քնքուշ քնար,
Զորավարին՝ — անկոր սուսեր, —
Իմ զեն, իմ սուր, իմ հո՜ւր անսար, —
Անհուն իմ սեր

7. III. 1937

ՔՈԻՅՐ ԻՄ ՔԱՐԵ

(Ռոնդո իմ Մուսային)

Քո՜ւյր իմ քարե... դումարմարե
Մի ձեռքով սուրբ բռնած քնար,
Մյուսովսուր կայծակնահար, —
Եղել ես քո՛ւյր ինձ արդարև
Եվ միակ բա՛րձր Ղեկավար: —

Քո մատներով և՜ ցուրտ, և՜ սառ
Դո՜ւ ես միայն տվել արև, —
Քնարիս՝ շո՜ւնչ շնորհել վարժ,
Երգերիս՝ կյա՜նք՝ տևող դարեր, —
Քո՜ւյր իմ քարե...

Հոմերոսից մինչև ճարտար,
Մինչ Ալեքսանդրը հանճարեղ
Դո՜ւ ես միայն տվել քնար
Եվ միայն դո՜ւ ղեկավարել, —
Ղեկավարի՜ր լոկ դո՜ւ ինձ արդ,
Քո՜ւյր իմ քարե...

7. III. 1937

ԲԱԼԼԱԴ ՍԻՐՈ

Արփենիկի հիշատակին

Երբ առաջին անգամ բացվեց
Սիրո գարուն արևավառ, —
Երբ ես տեսա ծաղիկ ու սեզ
Բացված կյանքում և ինձ համար, —
Ինչպես գարնան առու անբիծ,
Ինչպես սիրո քնքուշ քնար, —
Կարկաչելով անցար կյանքից,
Իմ սեր անգին, իմ սեր անմար

Ինչպես այգում առուն անտես
Գիշերներին աստղանկար
Լռության մեջ տխրահանդես
Երգում է հար ու անդադար, —
Այդպես՝ թողած աշխարհն ու ինձ,
Դարձած կարոտ ու հուշ անմահ
Քո երգն ես միշտ երգում նորից,
Իմ սե՜ր անգին, իմ սեր անմար: —

Ախ, նո՛ւյնն է միշտ քո երգն անծայր,
Բայց միշտ անհուն ու խո՛ր այնպես,
Ինչպես անդարձ մի ճանապարհ,
Որ նոր է միշտ, ինչքան քայլես:
Ամեն վայրկյան երգում ես ինձ
Սիրո կարոտն անմխիթար, —
Երգն ես երգում անցնող կյանքիս,
Իմ սե՜ր անգին, իմ սեր անմար: —

Ժամանակի նման անեզր,
Եվ լռության նման անբառ
Որքան գնումայնքան անեղծ,
Եվ խո՜րն ես դու, — ինչպես անտառ: —
Ամեն գարնան կարծես նորից
Նույն գիրքն ես ինձ կարդում անբառ, —
Եվ նո՜ր է քո իմաստը միշտ,
Իմ սե՜ր անգին, իմ սեր անմար...

Եվ ես գիտեմ, որ երբ քեզ պես
Մի օր ես է՜լ ննջեմ անդարձ, —
Կիպարիսներ սգահանդես
Շիրմիս վրա շրշան երբ սառ, —
Նոքա անվերջ ձայնով քո ջինջ
Պիտի երգեն սիրողաբար
Կանչեր կյանքի, կարոտ աննինջ
Եվ մոռացման տրտունջ անբառ...

8-12. III22. V. 1937.

ՃԱՊՈՆԱԿԱՆ ԹԱՆԿԱՆԵՐ

Բարձրացավ քամին...
Տերևներն աշնան ահա
Թռչում են դեպի մահը...
Այս տխուր ժամին
Իմ սրտում արդեն ահ է...

1937. III. 15

***

Ծառերից պատին
Ստվեր է ընկել կապույտ
Կարոտդ կամար է կապում
Իմ հոգում մթին,
Իմ հոգու թանձր տապում...

1937. III. 15

***

Բիլ ճառագայթ է,
Բիլ-կապույտ ճառագայթ է
Քո ժպիտը, սե՜ր...

1937. III. 15

***

Օ, իրիկվա երկինք, —
Դու անսահման կապույտ ես
Օ, սիրտ իմ տխուր...

1937. III. 15

***

Չնչին, ինչպես Արարատին նետած քար՝
Դավերը սև մարդուկների այդ անկար
Օ՛, չհասած քղանցքներին անգամ քո՝
Վայր են թափվում համայնացած քո կամքով
Եվ առհավետ կորչում անզոր ու անկար,
Ինչպես անհաս Արարատին նետած քար...

1937

***

Ճիշտ այսպիսի անգույն մի գիշեր,
Զարմանալի անգույն, կարծես տիեզերքը
Իբրև ուշիշ բժիշկ՝ շունչը պահած՝
Ինքն իր սրտի տրոփն էր ունկնդրում, —
Ահավասիկ նման մի ինքնամփոփ գիշեր
Երբ ինչ իմաստ ունի հաշվել տիեզերքի
Սրտի տրոփն անդուլ համարելով զարկերը
Օր, կամ տարի, կամ հազար հազարամյակ, —
Ախ, էականն այն է, որ տարիներ առաջ,
Այնքան առաջ, որքան հարկավոր է միայն,
Որպեսզի պահն այդ արդեն անցած,
Դանդաղելով՝ դառնա արդեն անցյալ, —
Ուրեմն ճիշտ այսպեսմի այսպիսի գիշեր.
Արթնացել է հանկարծ իր աներազ քնից
Լեոնարդո դա Վինչին, — և ճիշտ այսպես,
Ինչպես ինքս ահա զարմանալով մի պահ,
Որ հրաշքի նման կրկին իր դեմ
Բռնկվում է կյանքը, գոյությունը, կյանքի
Զարմանալի հրաշքընայել է լուռ
Իր դիմացի պատին, կամ սենյակում դրած
Եռոտանուն ընտել ու հարազատ
Եվ բևեռել է իր աստվածային հայացքը
Ահավասիկ այս սուրբ կիսակնոջ,
Այս կանացի դեմքով և պատանու
Անեզրական, անհուն տխրությամբ
Եվ երազով օծված հիսուսային դեմքին...
Նայել է լուռ երկար, — կասկածելով մի պահ
Այդ հրաշքի՝ այդ լուռ խորհրդի
Անգրկելի, անձուկ գոյության
Լինելիությանն անգամ...Ապա դանդաղ
Բարձրացել է մի պահ, շահը վառել,
Արթնացրել է ապա եռոտանու այն կողմը,
Մութ անկյունում քնած իր սիրելի,
Իր պարմանի սանին՝ Բելտրաֆիոյին, —
Եվ՝ բերելով ահա եռոտանու մոտիկ՝
Երկար-երկա՛ ր նայել է նրա դեմքին, —
Այդ պատանու, ողորկ, կիսակլոր՝
Կիսակնոջ կույսի և պարմանու՝
Աստվածային գեղով պսակազարդ դեմքին
Նայել է լուռ, երկա՛ր, — մերթ պատկերին նրա՝
Կնոջական դեմքով այս Հիսուսին՝
Մերթ իսկական կյանքի անհունությամբ շնչող՝
Սուրբ, ձվաձև դեմքով այդ պատանուն...
Հետո բռնել է նա իր դողդոջուն ձեռքով
Իր սիրեցյալ սանի կնոջական, բարակ
Մարմարիոնե թևը, — երկար
Անագորույն սիրով ու կարոտով,
Տիեզերքի տրոփը հավերժորեն իր մեջ
Անհագորեն ընդմիշտ ամփոփելու
Անեզրական սիրով, — նայել է աչքերին,
Թափանցելով մինչև նրա հոգու հատակը,
Մինչդեռ գունատ, մաքուր, ամոթխած
Մի վարդագույն մշուշ էր նրա դեմքը պատել
Եվ նա հառել էր իր հայացքը վար
Եվ ամոթխած սիրով, և պատանու,
Եվ աղջկա անեզր կարոտով
Նայել է ճիշտ այսպեսինչպես այն
Իր դիմացի պատից... Հիսուսը, —
Կիսակնոջ դեմքով և պատանու մարմնի
Անեզրական գեղի տրտմությամբ
Եվ հանճարի սիրով ու վրձինով
Անմահացած Հիսուսն այդ տխրամարմին...
Այդ Լեոնարդո դա Վինչու հանճարեղ
«Խորհրդավոր ընթրիքը» որմնակերտի համար
Տարիներով փնտրած ու երազած
Եվ վերջապես փոքրիկ մի կտավի վրա
Մեզ հիշատակ թողած կնոջական Հիսուսը
Լեոնարդո դա Վինչու աշակերտը...
Ջիովաննի Բելտրաֆիոն
վեշտասնամյա:

1937

ԻՄ ԱԴՈՆԻՍԻՆ

(Տասներկու տող)

Իմ էության, գոյության, կյանքի, դյութանքի՝
Իմ խորհրդի՝ ի վերուստ հարուցված իմ մեջ, —
Իմ հանճարի՝ եթե այն կոչված է կյանքի՝
Իբրև պարգև երկնքի՝ կառուցվածքի պես, —

Իմ մարմնական ինքնության՝ սեռի, զառանցանքի, —
Իմ արյան մուգ երանգի, սերմի՝ իմ մեջ հորդող
Իմ՝ ճաշակած եղկ հացի, նյութած հանցանքի, —
Իմ բացիլյալ արյան < . . . > նախորդող

Ի՜նչ որ տալու եմ սերմով՝ իմ զավակներին, —
Գրով՝ գալիք սերընդին, — ինչ տվել եմ ես
Կյանքում՝ իբրև մարդ, արու՝ կանանց, բոլորին, —
< >

1937, հունիս

ԵՐԿՈԻ ՏՐԻՈԼԵՏ

I. Մայրամուտը
Մառ մորմոքում է մայրամուտը,
Մահվան մոխիր է մովից մաղում,
Մեռնում է մութը մթնշաղում, —
Մառ մորմոքում է մայրամուտը: —
Մտորումներս մահ են, մութ են,
Մարխե մտքեր են միայն մխում, —
Եվ մորմոքում է մայրամուտը.
Մահվան մրուր է մաղում ...

2628. V. 1937

***

Մառ՝ մորմոքում է Մայրամուտը
Ու մգլահոտ է մովից մաղում:
Մարում է մուժը մթնշաղում, —
Մառ մորմոքում է Մայրամուտը...
Մխում է մարգը: Մարդը: Մութը: —
Մգլել է միրգը մեր մախաղում...
Մառ մորմոքում է Մայրամուտը,
Մուգ մգլահոտ է մովից մաղում...

1937

***

Մխում է մարխը: Մգլահոտ է:
Մարմանդ մրուր է մովից մաղում,
Մառ՝ մորմոքում է մայրամուտը,
Մառ մայրամուտը մթնշաղում: —
Մտորումներըս մահահոտ են,
Մտքերս մովն է մահվան մղում, —
Եվ մորմոքում է մայրամուտը,
Մառ մայրամուտը մթնշաղում...

1937

***

Մթնում է. մոտ է մայրամուտը.
Մահվան մշուշ է մովում մաղում.
Մեռնում է մովը մթնշաղում.
Մթնում է: — Մոտ է մայրամուտը:
Մեռնող մի մոգ է մայրամուտը,
Մահվան մրուր է միայն մաղում, —
Մթնում է: Մահ է մայրամուտը
Մառ մգլահոտ է մթնշաղում...

***

Ի՞նչ ես ցանկացել դու, օ՛, ի՞նչ ես ուզել
Որ լոկ հավաքել ես մորմոքի հույզեր...

Ա՛խ, կամեցել ես երգով լոկ շնչել
Երգի՜ խնդություն ես դու լոկ անրջել...

Բայց, ա՛խ, քրքջացել է կյանքը երեսիդ, —
Եվ երգը տվել է քեզ թույն միայն, սի՜րտ...

1937

ՄԱՅՐԱՄՈՒՏԻ ԵՐԳ

Կյանքը բերել է փորձանք ու անկում, —
Միշտ համբերել ես դու, սիրտ իմ անքուն. —
Միշտ ընդունել ես ամե՜ն թույն ու մահ, —
Սի՜րտ, դու դատարկ ես և բարկ ես հիմա, —
Ո՞ւր ես, քնքուշ իմ և քաղցըր կարոտ, —
Խեղճ ցանկություն իմբազե՜ անկարող...

Մի՞թե փորձանք է մեր կյանքն անհընար, —
Սին զառանցանք էև կյա՜նք, և քնա՜ր...

3. VIII. 1937, Երևան

Ավ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Որքան գնումայնքան խոնարհ,
Այնքան անհուն և այնքան ջերմ
Ես խոնարհում եմ քո առջև
Ե՜վ սեր, և՜ սիրտ և՜ քնար:

Արրդեն ցնորք է անհնար՝
Ունենալ երգ այնքան նաիվ,
Որ հմայե երեխային,
Եվ ծերունու սրտում մնա:

Սիրտդ կարող է վեհանալ,
Որ անսալով նրա սրտին՝
Երգ ես տվել ժողովրդին,
Որ իր երգով անմահացա:

Ա՛խ, կուզեի ես ունենալ
Գոնե մի երգ այնքան ջերմին,
Որ գրեի խուղիս որմին
Եվ նա հավետ այնտեղ մնար:

Եվ սերունդներ այսպես գային
Եվ կարդային խուղիս որմին
Սրտիս միակ երգը ջերմին, —
Եվ երգս այդ ես քեզ տայի:

1937. 27. IX. բանտ, գիշեր

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 Next Last