Արևելահայերենի ազգային կորպուս
Արևելահայերենի ազգային կորպուսը (ԱՐԵՎԱԿ) բազմաթիվ արևելահայերեն տեքստեր պարունակող լեզվաբանական որոնման համակարգ է:

ԱՐԵՎԱԿ-ի ընդհանուր բնութագիրը.
  • մոտ 110 միլիոն բառամթերք
  • հզոր որոնման համակարգ բառային-ձևաբանական բարդ հարցումների հնարավորությամբ
  • 19-րդ դարի կեսերից մինչև մեր օրերն ստեղծված արևելահայերեն տեքստերի դիախրոնիկ կորպուս
  • արևելահայերենի գրավոր և բանավոր նյութի ընդգրկում
  • բառային-ձևաբանական և մետատեքստային ծանոթագրություններ
  • բաց համակարգ
  • ավելի քան 100 հայ դասական գեղարվեստական ստեղծագործությունների ընդգրկում բաց էլեկտրոնային գրադարանում

ԱՐԵՎԱԿ 3.0-ում տեղ գտած փոփոխությունների հետ (ի համեմատ ԱՐԵՎԱԿ 2.0-ի) կարող եք ծանոթանալ այստեղ: