Չարենց Եղիշե՝   Տեսիլաժամեր, Ծիածան, Ողջակիզվող կրակ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last

Ու չի ելնի մոխիրից տխուր հմայքը ձեր տան,
Ու չի լինի էլ սիրո քաղցր ու կապույտ ձեր շղթան:

Չեն վառվելու տռփակեզ կանանց աչքերը էլ ձեր, —
Նրանք մոխի՛ր կդառնան, չե՛ն բորբոքվի նրանք էլ:

Եվ չի՜ հիշի ո՛չ մի սիրտ, որ դարերի մեջ մի օր
Սիրտս եղել է գերի անկումներին ահավոր:

Որ եղել է դարերում մի սարսափի նման կին,
Որը նետել է հեռու աստղանկար իմ հոգին:

Նրանք կգան, կավերեն, և չի մնա էլ ոչինչ`
Ո՜չ դրախտը ձեր գեհեն, ո՜չ թախիծը ձեր դյութիչ:

Եվ չի լսի ո՜չ մի կին իմ անկումի մասին այս,
Որ դարձրեց իմ հոգին թարախակալ մի երազ:

Եվ չի մատնի ո՜չ մի բառ շնչում իմ տոթ երգերի,
Որ եղել եմ ես տկար, որ եղել եմ ես գերի...

Ես պոետ եմև հիմա իմ վառ երգերը պիտի
Դեպի գալի՛քը թռչեն սլաքների պես նետի:

Ես եկել եմ դարերից ու գնում եմ, հաղթական,
Դեպի դարերը նորից, դեպի կարմիր ապագան...

4.ՎԱՐՍԱՎԻՐԻ ՀՄԱՅՔՆԵՐ

Վարսավիրի մոտ հիմա նա լուռ նստել է էլի.
Դեմը փայլում է հսկա արծաթափայլ հայելին:

Դեմը նստել է մի կին ու աչքերով մեռելի
Նայում է պաղ աչքերին` անվերջ, էլի ու էլի:

Թափել է վար, ճակատին դեղին մազերը հիմա,
Ու ակնարկում է մթին տագնապներով ակամա:

Այնպես օտա՛ր է, այնպես անսիրելի ու հեռու.
Ի՞նչ են գտել նրա մեջ գուրգուրելու, սիրելու:

Տխո՛ւր, տխո՛ւր, որպես մահ, ակնարկում է հայելին.
Սանրվում է սակայն նա, դեմքը ժպտում է էլի:

Ու կանգնել է իրեն մոտմոտի՛կ, մոտի՛կ, որպես սեր
Մի բարեկամ անծանոթ, հրաշագործ մի ընկեր:

Դեմքին տաղտուկ մի ժպիտ, ձեռքին սրվակ ու փոշի`
Թափում է նո՛ւրբ հմայքներ, ծախվող բույրեր ուրիշի:

Հարազատ է այնքան այդ զրնգունը մկրատի.
Ի՞նչ է ուզում սակայն ծեր, չար ժամացույցը պատի:

Նա ինչո՞ւ է աղմկում, որպես տաղտուկ թշնամի
Սուր զարկերով իր բեկուն` հարվածների պես գամի:

...Մոգ-վարսավիրը սակայն թափում է նուրբ հմայքներ
Ու էլ դեմքով դյութական` ահա ելնում է նա վեր:

Ո՞ւմ ինչ, որ նա էլ հիմա ինքն իրեն չի ճանաչի
Ու ժպիտով ակամա պիտի գերի ու խաչի:

Ես պոետ եմ ու գիտեմ, որ աշխարհում այս նսեմ,
Ճշմարիտ է միայն այդ ամոքող սուտը լուսե: —

Սուրբ է կյանքում միայն դա՜ամոքող փայլը ստի.
Օ, պչրուհի՜, հավատա՜ երազներին պոետի...

5. ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ԹԱԿԱՐԴՈԻՄ

Ո՞վ է անցնում բուլվարում
Նա՛: —
Նայում են, շատ են նայում:
Ահա՜, —
Սո՛ւր տեգերով ու հրով
Չարչարում են, տանջում.
Համբուրում են աչքերով
Անհագ, ծարավպահանջում:

Թափում են նուրբ մի կրակ
Աչքերով:
Մերկացնում են արագ
Հրով
Բո՛րբ աչքերի կրակով
Հրկիզում են վառում.
Կանչում են նուրբ ակնարկով
Հեռու:

Լցնում են սիրտը սիրով
Այրող.
Լցնում են սիրտը սիրո
Բույրով:
Ու դառնում է ողջըհուր,
Ու կարոտ, ու փայլ:
Ու դառնում է կյանքընոր,
Այլ:
Նիզակների նման շեշտ
Հիմա
Խոցում են դառն ու անուշ
Ու նա`
Շե՛կ տարփուհու նման մի,
Հայացքների թակարդում
Հանձնվում է ամեն մի
Մարդու...

Անկարելի՛ է կյանքում
Այսքան սեր:
Ցերե՞կ է, թեմի անքուն
Գիշեր:
Տվե՛ք, էլի՛ ու էլի՛
Անվերջ.
Քա՛ղցր է կյանքը, սիրելի՜ս,
Այնպե՛ս...

6. ՇԱՆ ԿԱՐՈՏՆԵՐ

Պատուհանիս տակ հիմա որբ մղկտում է մի շուն.
Սիրտս լսում է նրանև սիրտս քեզ է հիշում:

Նա տխուր է ու մենակ, ոչ ոք չունի հիմա նա
Ու գանգատը դժնդակ լուսինը չի՜ իմանա:

Դուրսը ամպ է ու մշուշ, անաստղ երկինք ու գիշեր.
Մղկտում է այսքան ուշ, գանգատվում է առանց սեր:

Հեռուն թարթում է տարտամ գազե լապտերը բեկուն.
Ինչ շո՛ւտ մարեց այս անգամ արևավառ երեկոն...

Ինչ շո՛ւտ մարեց ցերեկի զվարթ աղմուկը, ու մութ
Գիշերն իջավ` անհոգի, անմխիթար ու անգութ:

Ցերեկը լա՛վ է այնքան, ցերեկը խինդ է բերում
Փողոցների խրախճան, անմխիթար դեգերում:

Խոհանոցի դռան մոտ, կամ խանութի մոտ հացի
Սպասումներ ու ամոթ՝ խո՛ւլ տագնապներ փողոցի:

Բայց ցերեկները չունեն մղկտուքը գիշերվա
Ու հոգու ցավը անհուն ցերեկը չի՜ երևա:

Մղկտում է հիմա նա, սիրտը գգվանք է ուզում,
Սիրտը ճչում է հիմա, մղկտում է անլեզու: -

Բայց սիրտ չունեմ էլ քո խեղճ մղկտանքը լսելու.
Քնի՛ր, քնի՛ր եղիր խե՛ղճ, անօգնական ու հլու:

Չի ուղարկի ո՜չ մի փայլ մեզ լուսինը հիմա էլ
Շո՜ւն, կարոտի՛ իմ եղբայր, դառնաթախիծ իմ ընկեր...

7. ԽԵՂԿԱՏԱԿ

Ու գինու պես քո հոգին
Հորդ կթափվի նրանց մութ
Ու մահահոտ հատակին:
«Խրախճանք», բալլադ 1-ին

Կուզե՞քերգեմ՝
Ձեզ համար,
Հիմա:
Այնպես երգեմ, որ զգաք
Ի՜նչ որ կուզեք, կուզեքսեր,
Կուզեքմահ:
Ես երգում եմ, որ հուզեմ.
Տալիս եմ երգս լուսե
Ո՜ւմ որ կուզեք. թեկուզ նա
Լինի պոռնիկը վերջին.
Դուր չի՞ գալիս ձեզ միթե
Այս քնքշությունը
Արջի:

Ես երգում եմ ակամա:
Ի՜նչ էլ երգեմ. կուզեքսեր,
Կուզեքմահ: —
Բայց չե՜մ կեղծում ես երբեք:

Լսե՜ք երգերս
Ահա
Լսեք երգերս, բայց թե
Չհարբեք:
Ես չեմ ուզում, որ հարբեք.
Լավ չէ, գիտե՞ք, երբ որ մի
Անհո՛ւն կարոտ դառնում է քաղցր
Քամի...

Չե՞ք հասկանում:
Իզո՛ւր, իզո՛ւր: Դուք պե՜տք է որ
Հասկանաք:
Թռչե՞լ է պետք. սակայն ո՞ւր: —
Չե՞ք հասկանում. ես կուզեմ,
Որ իմ երգերը
Լուսե
Ձեզ թուղթ թվան ու թանաք:
Չե՞ք հասկանում... — Դուք պե՛տք է որ
Հասկանաք:

Ուրիշոչինչ:
Ու հիմա
Նո՜ւյնն է նորից. ես երգում եմ, որ հուզեմ:
Ես երգում եմակամա:
Ի՜նչ էլ երգեմ. կուզեքսեր,
Կուզեքմահ:
Եսխեղկատակ եմ հիմա...
Երևան, 1920

ՈւԹՆՅԱԿՆԵՐ ԱՐԵՎԻՆ

Արփիկին

1921, ՄԱՅԻՍ, ԵՐԵՎԱՆ

*

Նետե՛լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք:
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ, —
Զոհվե՛լ է երկնքում վճիտ. —
Ինչքան լա՛վ է հատնումը հրկեզ...

*

Այն արև՜ն է` կարմի՛ր ու հասուն,
Կախվել է, որպես վառ մի միրգ,
Կարոտող շրթեր է ուզում,
Բորբոքում է գրգիռ ու կիրք:
Շոգ շրթեր ու կոնքեր է ուզում,
Գգվանքներ արնաքամ ու տաք, —
Այն արևն է` կարմիր ու հասուն,
Ինչքան լա՛վ է հատնումը հստակ:

*

Աղջկա կոնքերի նման
Երազուն, կիզուն ու հասուն`
Վառվում է արևի ծնծղան
Աշխարհի անհո՛ւն երազում:
Դաշտերից նժույգներ են վազում,
Վրնջում են կրքոտ ու վառ, —
Աղջիկները չար խոսք են ասում
Ու խնդում է արևը խելառ...

*

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է` միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՜ր ու գնա՜:
Մոխրացի՜ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս` վառվի՜ր ու գնա՜:

*

Տեսնում եմ` արևի վրա
Վրնջում են ձիեր ոսկենալ,
Մերկացել են աղջիկները խելառ,
Ու ծծում են շրթերը նրա:
Բորբոքվել են շրթերը շոգ,
Համբուրում, բուրում են կեզ,
Վախենում ենմնան անշող. —
Ախ, այնպե՛ս ուզում եմքեզ:

*

Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն
Արևի տապն է հոսում,
Ինչպես շոգ, ճնշող ոսկի:
Ախ, հոգիս մի նո՛ր խոսքի
Արևոտ շունչ է կիզում
Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն:

*

Ես գիտեմ՝ արևի վրա
Հավաքվում է վերք ու ժանգ,
Հատնումի տոթ մի հոսանք
Անհատնում, ա՜լ մի քուրա:
Հատնելով լույսը իրա
Արնոտում է կուրծք ու ծիծ. —
Ինչ կանեսարնով արա՜,
Թող լինի՜ վե՛րք ու քրքիջ:

*

Արնակեզ, սուր մի նիզակ
Զարկեցի ալ վահանիդ. —
Աշխարհքում էլ ի՞նչ կանի
Իմ հոգին փառք ու պսակ:
Դու արև, վառ մի նշան,
Իմ հոգում գամված մի նիշ, —
Միայն դո՜ւ, լույս ու շուշան
Եվ չկա ո՜չ մի ուրիշ:

*

Կարծես ես ճամփա եմ ընկել
Երկնքի դաշտերում կապույտ
Ու գնում եմ, զվարթ ու անփույթ,
Եվ ունեմ լուսե մի ընկեր:
Նա և՜ կին է, և՜ քույր, և՜ հոգի,
Այրվում և այրում է խենթ.
Խառնվել եմ կյանքին ամենքի
Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ:

*

Իմ ուղեղը բորբոք, կրակուն`
Ալ գծեր ծփծփան, հուրհուր.
Լափլիզում, սրբում է մի հուր
Իմ ուղեղը բորբոք, կրակուն:
Հղանում են դեմքեր ոսկեման,
Գալարվում են կրքեր բորբոք, —
Ախ, ուղեղսա՜րև ալվլան
Ու աշխարհըցնորք է մի շոգ:

*

Բայց ինչո՞ւ միայն կիրք ու կին,
Միայն շոգ ու հեշտանք անուշ.
Վառվում է զոհերի հոգին,
Փռվում է տխրություն ու մուժ...
Ինչքան տա՛ք արյուն է հոսել,
Ոսկեծուփ հեղեղներ արյան,
Նո՜ւյն արևն է կարմիր ու լուսե,
Նո՜ւյն անուշ աշխարհի՜ վրա...

*

Փայլում են ոսկի սվիններ,
Պսպղում է ոսկի մի վահան,
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ:
Ախ, ինչ լա՛վ է զինվել ու զինել
Արևով, արյունով, — ահա
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի՛ սվիններ...

*

Ու նորից ելած խնդավառ,
Օրերի կապույտ բանտում,
Ցրում է լո՛ւյս ու գոհար,
Ծփում է ու վառ խնդում:
Ով որ կա խեղճ ու անտուն,
Ով որ կա մերկ ու վհատ
Թող այսօր խնդա խնդուն,
Թող լինի լուրթ ու զվարթ...

*

Միայն խմիր արեգակի բույրը ջինջ, —
Արև՜ դարձիրարևահամամոքիչ:

Ուրիշ ոչինչ չի՜ կամենա սիրտը իմ.—
Ողջըհրին, արնանման արևին:

Սուր սվիններ, բուրմունք ու սեր, երգ ու գույն,
Տենդը արյանարևահամ խնդություն:

Ու նժույգներ, ոսկի ու ծափ, կանչ ու ճիչ. —
Ո՞վ է քեզ պես արևահամամոքիչ...

*

Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
Ու վերևից խնդաց զվարթ ու ոսկեձայն. —
Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,
Հազա՛ր խաշխաշ, ու գարնան օր, ու ծիածան:
Քաղցր ծփաց հեշտանք ու տապ, թույն ու գրգիռ,
Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին. —
Աշխարհըալ, նարնջագույն, վառքըկարմիր,
Ողջըհրա՛շք ու խնդությո՛ւն արեգնածին...

*

Հոսում է տաք, ինչպես հեշտանք, կամ ձույլ ոսկի,
Հոսում է ծանր, ու հորդահոս, ու արնավառ.
Լցվում է թեժ խնդությունով կուրծքը հասկի.
Օրերըտոթ, ձիերըվառ, վազքըխելառ:
Լո՛ւրթ երկինքներ՝ իջած հասուն երկրի վրա,
Բարձր ճիչեր, ու հրդեհներ, ու ծիածան. —
Վառվում է շոգ կաթսաներում կյանքը քուրա. —
Ախ, վա՜յ նրանց, որ չապրեցին ու չտեսան...

1921, մայիս, Երևան

ՏԱՂԱՐԱՆ

Արփիկին

19201921

ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ

Հիդըս խոսի, մի կենա խռովի պես,
Տալղա տվիր, գեմիս տարար ծովի պես.
Կու մեռնիմչիս տեսնի ՍայաթՆովի պես ...
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ

*

Ինչքան nr հուր կա իմ սրտումբոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդումբոլորը քեզ. —
Բոլո՛րը տամ ու նվիրեմ, ինձ ո՜չ մի հուր թող չմնա`
Դո՛ւ չմրսես ձմռան ցրտում, — բոլորը քեզ ...
Երևան, 1921, փետրվար

*

Ամռան անուշ, հուրհրատող տո՜թ ես, ջան, —
Նախշուն` նռան ու նարնջի հո՜տ ես, ջան.
Երբ խստադեմ ի՜նձ ես նայում դու հանկարծ
Ասես սրտիս մահվան դաժան բո՜թ ես, ջան...
Մոսկվա, 1921

Ա

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ` հին քամանչի մասը ձեռին:
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին:

Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս,
Երազիս մեջ գոզալն էկավ` ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,
Կանգնեցմնաց` դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:

Նայե՛ցնայեց ՍայաթՆովեն, ամպի նման տխուր մնաց.
Ասավ` Չարե՜նց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ` ինքը կրակ ու հուր մնաց,
Դո՜ւ էլ նրա գովքը արա, որ գա` օսկե մազը ձեռին:

Էսպես ասավ ՍայաթՆովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ` սիրտը հազար մուրազ ու սեր.
Երազն անցավդո՜ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց` ՍայաթՆովի սազը ձեռին:

Բ

Աշուղ Սայաթ-Նովի նման` ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկու սրտի խաղ պիտի ասեմ,
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ:

Աստղ ու նկար շորեր հագած` դեմս ելար երազի պես,
Էշխդ` կրակ` սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիրՎարդստանի, Շիրազի պես,
Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ, — երգս ուրախ պիտի ասեմ:

Աշխարհը մե բաղ է, գոզալ, — նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հավլաբարի թաղի մեջը, —
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՜ղ պիտի ասե՜մ:

Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ` վարդ ես, գոզալ,
Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,
Էնպես արա, որ քեզ չասեմ` դո՜ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ, —
Թե լի մնա սիրտս քեզնով` ափսոս ու ախ պիտի ասեմ:

Գ

Ես մե անգին գոզալ տեսաԳյուրջստանի քաղաքումը, —
Վզին` վարդեր ու խալ տեսաԳյուրջստանի քաղաքումը:

Կանգնել էր լեն քուչի մեջը, հագին ատլաս ու խաս ուներ,
Գլխին ոսկի ու շալ տեսաԳյուրջստանի քաղաքումը:

Արեգակի շողքն էր ընկել վրեն ոսկե չիքիլի պես՝
Շրթերը խաս ու ա՜լ տեսաԳյուրջստանի քաղաքումը:

Անցա, կամաց աչքով արի, ուզի ասեմ` ջա՜ն ես, Էլի՜, —
Դեմս կեցած մե սա՜ր տեսաԳյուրջստանի քաղաքումը:

Հիմի տխուր երգ եմ ասում, էշխս կրակ ըլի ասես`
Անմահական մե յա՜ր տեսաԳյուրջստանի քաղաքումը:

Դ

Կուզեմ հիմի փչե զուռնենհարբած ըլիմ մինչև էգուց,
Ամեն մարդու ընկեր ըլիմու բաց ըլիմ մինչև էգուց:

Ֆայտոն նստած` անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնիու լաց ըլիմ մինչև էգուց:

Խելքս քամուն, հովին տված` երթամ ընկնեմ դուքան ու բաղ`
Ընկերների սուփրին գինի ու հա՜ց ըլիմ մինչև էգուց:

Երթամուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք`
Քո էդ անուշ, ազի՛զ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց:

Ե

Ես մե հարբած դուքանդար եմդուքանիս մեջ բան չմնաց,
Ամենքի հետ սեղան նստա` սուլթան, վեզիր, խան չմնաց,
Ամենայն տեղ գովքդ արի, տաղեր ասի՜ դրախտային
Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին` գոզալ, հոգի, ջա՜ն չմնաց:

Թողի ամենն, ինչ ունեի` կյանքս դարձավ հովի նման,
Էշխդ ելավ, ճամփես կտրեց` Հնդստանի ծովի նման,
Հարբած՝ խալխի նոքար դարձա աշուղ Սայաթ-Նովի նման,
Կարոտ կեցա հրամանիդ` ուրիշ հրաման չմնաց:

Ես մե հարբած դուքանդար եմդուքանիս մեջ բան չմնաց,
Էլ ի՞նչ ասեմ սիրեկանինգոզալ, հոգի, ջա՛ն չմնաց:

Զ

Մե ձեռիս արաղ է, մեկելը գինի.
Երկուսն էլ քո անուշ կենացը, գոզալ:
Կարոտ եմ սուլթանի, սիրեկան խանի
Անուշ է քո էշխի բերածը, գոզալ:

Սրտիս համար անուշ երազ ես հիմի,
Քնիս մեջը տված մուրազ ես հիմի,
Հեռու եսՎարդստան, Շիրազ ես հիմի`
Չի՜ լավանա էշխիդ էրածը, գոզալ:

Մե ձեռիս արաղ է, մեկելը գինի.
Երկուսն էլ քո անուշ կենացը, գոզալ:
Էշխդ թող թուր ըլի, իմ սիրտն հանի
Անո՛ւշ կենա սրտիդ սիրածը, գոզալ:

Է

Ինչքան զանգ են տալիսիմ միտն ես գալիս`
Զանգի նման անուշ, հալա՜լ ես, գոզալ:
Ինչքան գարուն բացվիդու հետն ես գալիս՝
Գարնան ջրի նման վարար ես, գոզա՜լ:

Ոնց որ պանդուխտ ըլիմ աշխարհում հիմի,
Անունիդ ո՜ւխտ ըլիմ աշխարհում հիմի,
Ասես թե` թո՜ւղթ ըլիմ աշխարհում հիմի
Գարնան քամու նման տարար ես, գոզա՜լ:

Չես հասկանա իսկի, թե ի՞նչ ես արե.
Հազար մարդ ես էշխից գերեզման տարե.
Էշխդ օսկե գրիչ, սիրտս դա՜վթար է
Արնե գրով գրած զարա՜ր ես, գոզա՜լ:

Ը

Էսօր մեր փողոցով անցարշրթերդ գինու թաս էին,
Մազերդ օսկիաբրեշում, աչքերդ ալմաս էին:

Փողոցում կեցած մնացի՝ աչքերս պղտոր ու գինով.
Արևը խաղում էր վրեդ` հագիդ շորերը խաս էին:
Մե աչքով վրես նայեցիր, ասի թե` սիրով է էլի.
Կարմրագուն կրակի նման այտերդ կարմիր-կաս էին:

Ասի թե` ոտքերդ ընկնեմ, բայց տեղում կեցած մնացի՝
Այտերիդ կարմիր կրակին աչքերդ անմաս էին:

Թ

Շրթերդ կրակով լիքը օսկեջրած չինի են, ջա՜ն,
Խոսքերդ դրախտի խմիչք` անմահական գինի են, ջա՜ն:

Էսօր տնում սուփրա ունեմ` էշխիցդ քե՜ֆ պիտի անեմ.
Ի՞նչ կըլի որ օթախս գասու մե անգամ լինի էն, ջա՜ն:

Փռել եմ խաս խալիչեքը, վրեն ծաղիկ ունեմ շարած`
Ոտքիդ կարոտ սպասում ենշահնշահի, խանի են, ջա՜ն:

Աչքերս թող կրակ ըլին քո սուրբ չրաղվանի համար.
Դափ ու զուռնեն հազրել եմ` մտքերդ ի՞նչ բանի են, ջա՜ն:

Կուզես՝ հոգիս ճամփա անեմ, սիրտս դնեմ ոտքերիդ տակ`
Սրտիցս արյուն է հոսումինչ որ ուզես կանի էն, ջա՜ն:

Ժ

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը Էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն Էլի՜ սարին կմնա:

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՜ս չեմ ասենա՜ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը
Էշխը կրակ կըլի` արին կմնա:

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը
Գերեզմանիս մարմար քարին կմնա:

ԺԱ

Հազար ու մե գիրք կարդացիխելացի գիրք չտեսա,
Հազար կնկա գիրկն ընկասիրեկան գիրկ չտեսա:

Հասա մինչև Ֆռանգստան, երգ ու տաղեր լսեցի
Սայաթ-Նովի ձիրքի նման երկնալին ձիրք չտեսա:

Աղեքի հետ սեղան նստա, նոքարի հետ խմեցի`
Մարդու ասած խոսքերի մեջ արդար կշիռք չտեսա:

Հազար գոզալ սիրտս էրեց ու հազարին սիրեցի
Քո սուրբ կրքից ավելի վառ ու անմար կիրք չտեսա:

Ամեն բանից բար ու բեզար երեսս շուռ տվեցի
Բաղերն ընկա` քեզնից անուշ ու հասած միրգ չտեսա:

ԺԲ

Ամեն տեսակ երգ երգեցիամենից լավ տաղն է էլի,
Սայաթ-Նովի դրախտային, անմահական խա՜ղն է էլի:

Ինչքան էլ լեն դուքաններում ռանգ-ռանգ մրգեր ըլին շարած՝
Անմահական մրգերի տեղշահնշահի բաղն է էլի:

Բախչի միջի ծաղիկները ինչքան էլ լավ ջրով անես՝
Ծաղիկների ջուրը ուզածառավոտվա շաղն է էլի:

Գնա՜ կուզես Ֆռանգստան, ամենամեծ քուչեքը տես`
Սրտիդ ուզած տեղը միակսիրեկանի թաղն է էլի:

Վա՛յ քեզ, Չարենց, լա՜վ իմացի, ականջ արա սիրեկանին`
Ամեն բանից լավ ու անուշ սիրեկանի դաղն է էլի:

ԺԳ

Ինչքա՛ն կանչես ու տաղ ասես, խելքի արի՝ բա՜վ է էլի, —
Առանց անգին գոզալի էլ աշխարհը լեն, լավ է էլի:

Ինչքան էլ խաս, ատլաս հագնի, երեսը ալ, գոզալ անի
Աքլորների հոգի հանող սիրեկանդ հա՜վ է էլի:

Ինչքան էլ ֆանդ, զար ունենաս, ինչքան էյթիբար ունենաս`
Սիրող սիրտը ծովըն ընկած անօգնական նավ է էլի:

Թեկուզ սիրի, գիրկդ ընկնի, դնես օսկե ղափազի մեջ
Կնկա էշխը հոգի հանող անհանգչելի ցավ է էլի:

Վա՜յ քեզ, Չարենց, լա՜վ իմացի, խելքդ թող միշտ գլխիդ մնա`
Ամենասուրբ խոսքը կնկա արյունաքամ դա՜վ է էլի:

ԺԴ

Հիմի շատ են երգիչներըհոգու ուզած տաղը չկա,
Ամենայն տեղ խնդություն է` սրտի ուզած խաղը չկա,
Ուր ոտ կոխեսբաղ է հիմի, շահնշահի բաղը չկա,
Ման եմ գալիս քուչա-քուչասիրեկանի թաղը չկա:

Ես ո՞ւմ ասեմ երգս հիմի` ոչ դու կուզես, ոչ էլ յադը,
Թեկուզ անուշ տաղերիցս չէ հեռացե Ասսու մատը.
Ոչ-ով ուզեց ականջ դնի, իմանա սրտիս գանգատը՝
Ուզում եմ սիրտս հովանա` արտասուքի շաղը չկա:

Ասում եմ թե` թողնեմ սազը, ամենքի պես մարդ ըլիմ ես,
Թե որ վարդ եմփուշ ունենամ, անհասնելի վարդ ըլիմ ես,
Դուշմանի հետ դուշման ըլիմ, վատերի հետ վատ ըլիմ ես,
Որ ինձ կարոտ ամեն անգամ ասեն` սուփրի աղը չկա:

Մարդիկ են փուչ ու բեդամաղաշխարհը լեն, լավ է, Չարե՜նց,
Մարդու խոսքը մարդու սրտին անհանգչելի ցավ է, Չարե՜նց,
Ականջ արա ազդու խոսքիս` ասում եմ թե բավ է, Չարե՜նց,
Քեզ չեն սիրի, քանի որ քո սրտի տված դաղը չկա:

ԺԵ

Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՝
Ի՛նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին:

Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՛ւշ է քո բառը, ասին:

Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ` հպարտ է ու չար է, ասին:

Եվ սրտի ցավից հուսահատ ես մե թաս օղի խմեցի
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին:

Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի. —
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:

Ասի թե` մա՜րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկուն, համառ է, ասին:

Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ. —
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին:

ԺԶ

Բախչովն անցան, բույր շնչեցին, ափսոս, որ վարդը չտեսան,
Չոր ու դատարկ տեսքով տարված` հոգեկան, բարդը չտեսան:

Երգիս ձայնին մեջլիսն եկան, ու անտարբեր անցան նորից՝
Սրտիցս իրենց սիրտը գցած հոգեղեն կարթը չտեսան:
Եղա ինչպես ամառվա արտ` քանի դեռ սիրտ կար ու կրակ`
Ցողունների օսկով տարված՝ անսահման արտը չտեսան:

Քո՜ւյր, սիրեկան, օտար մարդիկ, բարեկամ ու անծանոթ
Մոտովս անցան՝ տաղերիս տակ կենդանի մարդը չտեսան:

ԺԷ

Հիմի անտուն ման եմ գալիս, գիշեր-ցերեկ երգ եմ ասում.
Մոռցել եմ էշխիդ անունը, հարցնողաց` վերք եմ ասում:

Էշխդ հին յարա է, գոզալ, վառվում է կրակի նման
Ու էն յարեն տվող ձեռքին շահնշահի ձեռք եմ ասում:

Գանգատ չունեմ սրտիս միջին. սիրեկան պատկերքիդ նման
Սիրում եմ սրտիս մոխիրն` անմահական բերք եմ ասում:

ԺԸ

Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ,
Ետ չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ ու կերթամ:

Աշուղ Սայաթ-Նովի նման ես էն գլխեն իմացա,
Որ աշխարհում փուչ է ամեն երազ ու լացու կերթամ:

Էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի
Քամուն կտամ, կմոռանամ ամեն մե հարցու կերթամ:

Ու գոզալի պատկերքը վառ, դեմքը մախմուր ու անուշ
Կմոռանամ... կառնեմ խոնավ, հողե մե բարձ ու կերթամ:

Կյանքիս նման հեռո՛ւ մարդիկ, անանուն ու անծանոթ,
Ձե՜զ կթողնեմ երգերս այս` կյանքս երազու կերթամ:

ԺԹ

(Հայաստանին)
Հազար ու մե վերք ես տեսելէլի՜ կտեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսելէլի՜ կտեսնես:

Աշնան քաղած արտի նման` հազա՛ր զոհերի
Չհավաքած բե՜րք ես տեսելէլի կտեսնես:

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման
Հազա՛ր տարվա հերք ես տեսելէլի՜ կտեսնես:

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան
Ինչքա՛ն հանճար, խելք ես տեսելէլի՜ կտեսնես:

Քո Չարենցին լեզու տվող երկի՜ր Հայաստան,
Հազա՛ր ու մե ե՜րգ ես տեսելէլի՜ կտեսնես:

Ի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բո՜ւյրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՜րն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՜րն եմ սիրում:

Ուր է՜լ լինեմչե՜մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՛մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՛ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր
Էլի՜ ես որբ ու արնավառ իմ Հայաստան-յա՜րն եմ սիրում:
Իմ կարոտած սրտի համար ո՜չ մի ուրիշ հեքիաթ չկա.
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
Աշխա՜րհ անցի՜ր՝ Արարատի նման ճերմակ գագաթ չկա.
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՜րն եմ սիրում:

1920-1921

Երևան-Մոսկվա

ՊՈԵՏ

Ինձ համար չարը դառնում է բարի,
Անգույն առօրյանմոգական երազ.
Սիրում եմ բոլոր գույներն աշխարհի`
Երկրային հեռուն ու աստղերն անհաս:

Եվ շրջիկների երգերը անհոգ,
Վազքը կառքերի, փողոցի ուղին
Դառնում են հանկարծ հեռավոր ցնորք,
Որ երազել է պոետի հոգին:

Երբ համբուրում եմ շրթերը կնոջ,
Շրթեր, որ հազար մարդ է համբուրել
Հավատում եմ ես, որ նրանք քրոջ
Շրթունքներ են կույսու մաքուր են դեռ:

Ո՞վ կհասկանա պոետի ուղին...
Երբ փողոցներում թափառում է նա
Նրա թևավոր, աստղային հոգին
Ճախրում է հեռու աստղերի վրա:

Ո՞վ կհասկանա, թե ինչո՞ւ է նա
Համբուրում նեխած շրթերը կնոջ,
Երբ նույն վայրկյանին աղոթում է նա
Ստվերի առաջ հեռավոր քրոջ:

Ո՞վ նրա տրտում երգը կլսի,
Երգը խելագար, կամ ցնդած մարդու:
Բայց նա մեռնելիս կժպտա, կասի.
Օրհնությո՛ւն քեզ, կյանք: Հրա՛շք էիր դո՜ւ...

«ՀՐՈ ԵՐԿԻՐ» շարքից

Երազում եմ այն Երկիրը հեռավոր,
Ուր մարմինը, սեգ մարմինը ու հոգին`
Աննյութացա՛ծ ու նյութացա՛ծ, լուսավոր`
Ողջակիզվեն Արևի՛ մեջ, քույր իմ, կին:

Ու միանա՛ն սեգ մարմի՛նը ու հոգի՛ն...
Ու չլինի՛, ու չլինի՛ դու ու ես:
Աննյութացածդու մարմնանասու կրկին
Հրա՛շք դառնաս` անդունդները արևես...

Եվ երբ կանչեմդու գրկիս մեջ արևից
Ու տարփանքի՛ց, տառապանքի՛ց շիկացած
Գրկես թևե՛րս մանկական ու անբիծ, —
Ախ, կի՛նցնորք, քո՛ւյր, Շամիրա՛մ ու Աստվա՛ծ:

19131916

ԳԻՇԵՐԱՊԱՀԸ

Ես արթնանում եմ, երբ քնում եք դուք
Եվ գիշերն ամբողջ անխոնջ ու անքուն,
Երբ փողոցներով չի անցնում ոչ-ոք
Քայլում եմ, քայլում անկյունից-անկյուն:

Քայլում եմ և լուռ մտածում եմ ես,
Որ չունեմ ձեզ պես ոսկիներ, գանձեր,
Բայց գիշերների մենակության մեջ
Ձեր ոսկիների հսկողն եմ դարձել:

Հսկում եմ, հսկում, որ ոչ-ոք չգա
Եվ չգողանա ոսկիները ձեր:
Հանդարտ է շուրջս՝ ձայն, շշուկ չկա,
Իմ կյանքն էլ, մի՞թե, այսպես չի՞ անցել:

Ես չեմ շտապել առավոտ ծեգին,
Ոսկի չեմ դիզել, չեմ գանձել ոչինչ.
Նայել եմ միայն հեռու աստղերին,
Որ ահա նորից հե՛զ թարթում են ինձ:
Նայում եմ լուսնին: Հսկում եմ արթուն:
Աշխարհըանհո՛ւն, աստղազարդ տեսիլ:
Իսկ երբ արթնանաքկգնամ ես տուն
Եվ անո՛ւշ, անո՛ւշ կքնեմ ես էլ...

1916

ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴԻՆ

Մենք երկո՜ւսս էլ, մենք երկո՜ւսս էլ անվերադարձ աշխարհում
Ապրում ենք, կանք, գնում ենքո՞ւր. միևնո՜ւյնն է մեր հեռուն:

Կանգնիր, անցորդ: Կանգնիր: Նայենք: Նայենք իրարգուցե՛ մենք
Հանկարծ ժպտանք` չճանաչված մի բարեկամ ճանաչենք:

Կանգնի՜ր, կանգնի՜ր, ո՞ւր ես վազում, ո՞ւր ես գնում դու արագ.
Աչքերիս մեջ գուցե՛ գտնես ոսկե՜ժպիտ մի կրակ:

Դու ուրախ չե՞ս, որ ապրում ենքու հանդիպել ենք իրար,
Ո՞ւր ես անցնում անվերադարձ, որպես անդարձ ճանապարհ...

Ե՜ս էլ կանցնեմտրտում, մենակ, — ու կգնամ իմ անծայր
Երազ-ճամփան, որով դու էլ այս իրիկուն կո՛ւյր անցար:

Դու կույր անցար, չնայեցիր ու հեռացար մշուշում.
Բայց ես երկա՛ր քո անծանոթ, օտար դեմքը կհիշեմ:

Կհիշեմ, որ դեգերումիս ճանապարհին, որպես հուշ,
Մեկը անցավ, իրիկուն էր. իրիկուն էր ու մշուշ...

1916

ԴԱՀԻՃԸ ԿԱՐՄՐԱԶԳԵՍՏ

Դու կդնես քո գլուխը իմ բարձին`
Սև հյուսերդ ջրերի պես թափած վար,
Սրտատրոփ, լուռ կսպասես հարվածին`
Գոհ, անտրտունջ, երազորենհոգեվար:

Կիջնի՜, կիջնի՜ իմ հարվածը մահաբեր
Կո՛ւյր հարվածը կարմիր հագած դահիճի.
Դուրսը քամին կծիծաղի անտարբեր
Ու մութը, չար, կխտանա ու կաճի:

Բայց մեռնելուց առաջ, վերջի՛ն վայրկյանին,
Դու կտեսնես և կժպտաս հպա՛րտ, գոհ, —
Որ դահիճը, այդ կարմրազգեստ վայրենին
Համբարում է ջղաձգվող ձեռքը քո...

1916

*

Հիշում եմ. հնչեց զանգը միջանցքում
Եվ ես ներս մտա հին սենյակը քn:
Երկա՛ր քայլեցի անկյունից-անկյուն:
Հետո դուրս եկա` քեզանից դժգոհ:

Հետ դարձա կրկին: Այնքան մութ էին
Խոսքերդ այն գիշեր: Մութ ու առօրյա:
Եվ մի ժամ հետո հեռացա կրկին
Արյունի հետքեր ձեռքերիս վրա:

Եվ չհասկացավ ոչ-ոք այն գիշեր,
Որ սենյակիդ մեջ սպանել են քեզ:
Միայն իմ հոգում մշուշ էր իջել
Եվ ստվերդ ինձ մինչև լույս հսկեց:

1916

ՇԱՄԻՐԱՄ

Իրիկնային փողոցում ես տեսա նրան:
Նասևաչյա պչրուհի, գուցեՇամիրամ:

Եվ ինձ տվեց հինավուրց հուռութները նա.
Երկու համբույրփողոցում, մայթերի վրա:

Եվ հմայեց ու տարավ նա դղյակը հին:
Լապտերները ժպտալով ճանապարհ դրին:

Եվ, չնայած որ անթիվ դարեր են անցել`
Նո՜ւյնն է երազը նրա, լոկ մարմինն էծեր:

Նո՜ւյնն է խոսքը, կարծես նոր տրվող աղջկա,
Միայն մարած աչքերում էլ հրդեհ չկա:

1916

*

Կան անտես հյուրեր: Գալիս են նրանք
Անխոս ու անձայն, լռության ծոցում:
Գալիս են, ապրում ու անցնում նրանք՝
Ոչ դուռ են բացում և ոչ դուռ գոցում:

Ո՜չ անուն ունեն, ո՜չ ստվեր, ո՜չ ձայն:
Գալիս են, ապրում և անցնում են լուռ:
Եվ ինլո՞ւ եկան, և ինչո՞ւ անցան
Մենք չենք իմանում աշխարհում անդուռ:

Միայն մի անծայր ու խոր տխրություն
Երբ փռում է իր թևն ամենուրեք
Զգում ենք հանկարծ կարոտով անհուն,
Որ մեկը անդարձ անցել է երեկ,

1916

*

Կյանքըերգի, երկնքի՛ պես անհո՛ւն, անհո՛ւն, —
Կյանքըկորած աստղերի՛ պես հազարանուն:
Կյանքըկրակ ճահիճներում` կա ու չկա, —
Կյանքըճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:

Կյանքըերգի, երկնքի՛ պես անհո՛ւն, անհո՛ւն, —
Կյանքըկորած աստղերի՛ պես հազարանուն...

1916

*

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last