ԱՐԵՎԱԿ-ի գիտական ծրագիր

2008 թ. մայիսին ԱՐԵՎԱԿ-ի կողմից հայտարարված կորպուսային հայերենագիտական ուսումնասիրությունների գիտական ծրագիրը ներկայումս ընթացքի մեջ է: Ծրագրի մասնակիցները Մոսկվայի և Երևանի բուհերի ուսանողներ և ասպիրանտներ են, որոնց գիտական նախագծերը ղեկավարվում են ԱՐԵՎԱԿ-ի խմբի կողմից: Ֆինանսական աջակցությունն իրականացվում է Կորպուս Թեքնոլոջիս (Մոսկվա) ընկերության կողմից:

Ծրագիրն ընդգրկում է երկու հիմնական բաժին՝
  1. բարբառագիտական կորպուսային ուսումնասիրություններ (Հայաստանում) և
  2. գրական արևելահայերենի կորպուսային քերականական ուսումնասիրություններ (Մոսկվայի պետական համալսարանում):
Բարբառային կորպուսների նախագիծ
Բարբառային կորպուսների բաժնում նախաձեռնված է երեք նախագիծ, որոնք իրականացվում են Երևանում: Հիմնական նպատակն է յուրաքանչյուր բարբառի համար հավաքել 15 ժամ (մոտ 100,000 բառանիշ) տևողությամբ նյութ, վերծանել, յուրաքանչյուր բառաձևին տալ քերականական վերլուծություն և վերոհիշյալ ամբողջ նյութը դարձնել մատչելի որոնման համար համացանցում: Բարբառային նախագծերը ղեկավարում է ԱՐԵՎԱԿ-ի լեզվաբանական խումբը, ինչպես նաև Անահիտ Տոնապետյանը (INALCO, Փարիզ), Վարթուշկա Սամուելյանը (INALCO, Փարիզ) և Մելադա Աղաբեկյանը (Լեզվի ինստիտուտ, Հայաստանի գիտությունների ակադեմիա):
Բարբառային նախագծերը ընդգրկում են հետևյալ բարբառները՝
  • Արծվաբերդի բարբառ (Շամշադին, Տավուշի մարզ) – Շուշան Ասիլբեկյան , ասպիրանտ, Լեզվի ինստիտուտ, Հայաստանի գիտությունների ակադեմիա
  • Շենավանի բարբառ (Ապարան, Արագածոտնի մարզ) – Գարիկ Մկրտչյան , ասպիրանտ, Հայ բանասիրության ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան
  • Գուսանագյուղի բարբառ (Մարալիկ, Շիրակի մարզ) – Սուսաննա Դավթյան , շրջանավարտ, Հայ բանասիրության ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան
Բարբառների հավաքման, ինչպես նաև ինֆորմանտների որոշ լուսանկարների հետ կարող եք ծանոթանալ ցուցասրահում:

Քերականական ուսումնասիրություններ
Գրական արևելահայերենի կորպուսային քերականական ուսումնասիրությունները, որոնք ղեկավարվում են ԱՐԵՎԱԿ-ի լեզվաբանական խմբի կողմից, իրականացվում են Մոսկվայի պետական համալսարանում: Նախագծերն ընդգրկում են հետևյալ թեմաները՝

  • Կապերը արևելահայերենում
    Օլեգ Բելյաև, ուսանող, Տեսական և կիրառական լեզվաբանության բաժին, Բանասիրության ֆակուլտետ, Մոսկվայի Պետական համալսարան
    Նելլի Մաթևոսյան, ուսանող, Տեսական և կիրառական լեզվաբանության բաժին, Բանասիրության ֆակուլտետ, Մոսկվայի Պետական համալսարան

  • Ներգոյական հոլովը արևելահայերենում
    Տիմոֆեյ Արխանգելսկի, ուսանող, Մեխանիկական մաթեմատիկայի ֆակուլտետ, Մոսկվայի Պետական համալսարան
    Քսենյա Սեմյոնովա, ուսանող, Տեսական և կիրառական լեզվաբանության բաժին, Բանասիրության ֆակուլտետ, Մոսկվայի Պետական համալսարան

  • Աֆֆիքսոիդները արևելահայերենում
    Կիրիլլ Կորչագին, ուսանող, Ռադիոտեխնիկայի, էլէկտրոնիկայի և ավտոմատիկայի Մոսկվայի պետական ինստիտուտ

Քերականական ուսումնախսիրությունների մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար ծանոթացեք նախագծերի հակիրճ ամփոփմանը: Ցուցասրահում տեղադրված են ԱՐԵՎԱԿ-ի գիտական ծրագրի մասնակիցների լուսանկարները: