| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Տառադարձում
ԱՐԵՎԱԿ-ի բոլոր տեքստերը ներկայացված են իրենց բնագրային տեսքով` հայերենի յունիկոդային տառատեսակով: Եթե Դուք չեք տեսնում հայերեն տառատեսակը, ապա անհրաժեշտ է տեղադրել յունիկոդային Sylfaen կամ Arial Unicode տառատեսակները: Տեքստի արտաքին արտածումը փոխելու համար անհրաժեշտ է Արտածման չափանիշներ բաժնի Արտածման տառատեսակներից ընտրել նախընտրելի տարբերակը: ԱՐԵՎԱԿ-ի տառադարձման աղյուսակը (տե՛ս ստորև) ներկայացնում է հայկական տառերի և նրանց տառադարձական համարժեքների ցուցակը: ԱՐԵՎԱԿ–ի տառադարձման համակարգը հնարավորինս մոտեցված է Հյուբշման-Մեյե-ի (ՀՄ) համակարգին: Հատուկ ուշադրություն է դարձվել համատեղելիության խնդիրներին: ԱՐԵՎԱԿ-ի տառադարձության տառանշանները յունիկոդային են և չեն պահանջում ոչ մի հատուկ տառատեսակի տեղադրում (ենթադրվում է, որ ձեր համակարգը խնդիրներ չունի յունիկոդի հետ): Այդ նպատակով երեք ՀՄ տառանշաններ, այնուամենայնիվ, անհրաժեշտ էր փոխարինել հնարավորինս մոտ տարբերակներով: Դրանք են ՝ĵ , որը համապատասխանում է ՀՄ-ի j–ին սրանկյուն նշանով (ձայնեղ ատամնային կիսաշփական ջ), ġ, որը համապատասխանում է ՀՄ-ի հունական գամմային (շփական ղ), և ŕ , որը համապատասխանում է ՀՄ-ի r–ին տողավերևի կետով (թրթռուն ռ): Մյուս նշանները համապատասխանում են ՀՄ-ին, և շատերը արտացոլում են հնչույթային բովանդակությունը: Բացառություն են կազմում հետևյալ դեպքերը՝ r-ն համապատասխանում է փափուկ ր-ին, y-ն՝ քմային յ-ին, և j-ն՝ պայթաշփական ձ-ին: Շնչեղությունը (թ, ք և այլն) արտահայտվում է ‘- ով (որը հարցման տողում կարող է մուտքագրվել որպես հասարակ ապաթարց): Նշենք, որ լատիներեն տառադարձումը կրում է զուտ պայմանական բնույթ և ոչ հնչյունական: ՀՄ-ի համակարգում ē (է) համապատասխանում է կարճ e–ին և ō (օ)-ն` կարճ o-ին. երկուսն էլ պատմականորեն ծագում են երկար ձայնավորներից (երկբարբառներից), բայց ժամանակակից հայերենում համապատասխանում են կարճ ձայնավորների: Հայերեն ե տառը տառադարձվում է e՝ անկախ նրանից, թե այն կարդացվում է սկզբնական քմային ապպրոկսիմանտով, թե ոչ: Այսպես, օրինակ` Հայաստանի մայրաքաղաքի անվանումը կտառադարձվի Erevan և ոչ՝ Yerevan: Տառադարձումը չի արտացոլում այնպիսի հնչյունային առանձնահատկություններ, ինչպիսիք են գաղտնավանկ ը- ն (օր.՝ tund [tunəd]), ձայնեղների խլացումը ձայնավորների միջև և ձայնորդներից հետո (օր.՝ mard ’[mart h]) և այլն: Ստորև ներկայացված է տառադարձման ցուցակը:
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |