| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Հայերեն կորպուսներ և տեքստեր համացանցում
Համացանցում մատչելի հայերեն տեքստերի կորպուսներն ընդգրկում են գրաբարի տեքստերի մի քանի բազաներ (http://www.digilib.am/, titus.uni-frankfurt.de, www.sd-editions.com/LALT/home.html), ինչպես նաև Անահիտ Տոնապետյանի (INALCO, Փարիզ) կողմից ստեղծված արևմտահայերեն տեքստերի կորպուսը` մոտ 1.5 մլն. բառամթերքով, որը պիտակավորված է շարահյուսական նոթերով (a.donabedian.free.fr/textes/Noojarmenien.pdf): Չպիտակավորված արևելահայերեն գեղարվեստական գրականության տեքստեր կարելի է գտնել որոշ բաց էլեկտրոնային գրադարանների կայքէջերում (http://www.armenianhouse.org/, http://www.hayeren.hayastan.com/, http://www.literature.ascp.am/): Համացանցում բավականին լավ է ներկայացված ժամանակակից մամուլը: Հարկ է նշել, սակայն, որ շատ պարբերականների կայքէջեր թույլ են տալիս ծանոթանալ միայն ընթացիկ համարներին: Բացառություն են կազմում հետևյալ թերթերի կայքեջերը՝ http://www.azg.am/, http://www.aravot.am/, http://www.yerkir.am/, http://www.iravunk.com/ և այլն, որոնք տրամադրում են իրենց արխիվները: Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր առկա էլեկտրոնային աղբյուրներին և նրանց հիմնադիրներին՝ համացանցում տեքստերը բաց տրամադրելու համար: Ստորև ներկայացված են համացանցի աղբյուրներից բեռնված և ԱՐԵՎԱԿ-ում ընդգրկված տեքստերի տվյալներ: Ի տարբերություն գրավոր խոսքի, արևելահայերեն բանավոր խոսքը ի սպառ բացակայում է թե՛ համացանցում, թե՛ տպագրված աշխատություններում, որը հանգեցնում է նաև բանավոր խոսքի տեսական նկարագրման անբավարար մակարդակի:
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||