2. Համատեքստային հարցումներ

Այս բաժնում նկարագրվում է մի քանի բառանիշներով հարցումներ կազմելու կարգը:

2.1. Երկբառանիշային հարցումներ
2.2. Բառանիշների ավելացում և նվազեցում
2.3. Ընդլայնված հնարավորություններ
2.4. Արագ որոնում

2.1. Երկբառանիշային հարցումներ
Երկբառանիշային համատեքստային հարցումներ կազմելու համար անհրաժեշտ է լրացնել երկրորդ բառանիշային հարցման տողը, որը գտնվում է Որոնում պատուհանում: Ըստ այդ հարցման գտնվում են այնպիսի արդյունքներ, որոնք միաժամանակ պարունակում են փնտրվող երկու բառանիշները մեկ նախադասության մեջ: Բառանիշների լռելյայն դասավորությունը ձախից աջ է: Բառանիշների միջև հեռավորությունը կարելի է փոխել Հեռավորությունը մինչև հաջորդ բառանիշ դաշտում: Լռելյայն այդ դաշտում նշված է 1-ից մինչև 1, որը նշանակում է, որ բառանիշները անմիջապես հաջորդում են իրար:



Տե՛ս հարցման օրինակը

Հաշվի առեք, որ մեծ հաճախականություն ունեցող միավորներով հարցումները կարող են երկար մշակվել: Եթե տեսնում եք, որ հարցման մշակումը երկար է տևում, սեղմեք չեղարկել և փոխեք Ձեր հարցման պայմանները:

2.2. Բառանիշների ավելացում և նվազեցում
Հիմնական որոնման ձևը լռելյայն նախատեսված է երկբառանիշային որոնման համար: Համատեքստային հարցմանը ևս մեկ բառանիշ ավելացնելու համար սեղմեք գումարման նշանը ներքևում: Նույն ձևով կարելի է ջնջել բառանիշի որոնման ձևը` սեղմելով հանածի նշանը:



Տե՛ս հարցման օրինակը

2.3. Ընդլայնված հնարավորություններ
Բառանիշների միջև հեռավորության չափանիշներում լրացուցիչ հնարավորություններ ավելացնելու համար սեղմեք Ընդլայնված հեռավորության կոճակը հիմնական որոնման ձևում: Համատեքստային հարցումը կարելի է կատարել մեկ նախադասության կամ տեքստի սահմաններում, որի համար պետք է ընտրել համապատասխան տարբերակը: Եթե ընտրված է նախադասության սահմաններում, ապա Հեռավորությունը մինչև հաջորդ բառանիշ չափվում է բառանիշներով: Ցանկացած հեռավորության տարբերակն ընտրելու դեպքում բառանիշները հանդիպում են մեկ նախադասության սահմաննրեում ցանկացած հեռավորության վրա:

Եթե ընտրված է տեքստի սահմաններում, ապա Հեռավորությունը մինչև հաջորդ բառանիշ չափվում է նախադասություններով: Եթե հեռավորությունը 1-ից մինչև 1 է, համակարգը փնտրում է այնպիսի դեպքեր, որոնցում որոնելի բառանիշները գտնվում են անմիջապես կից նախադասություններում: Եթե նշված է 0 հեռավորություն, ապա բառանիշները գտնվում են նույն նախադասությունում: Վերջին տարբերակը հարմար է այն երեք և ավելի բառանիշներով հարցումների համար, որոնցում երկու բառանիշները գտնվում են միևնույն նախադասության սահմաններում, իսկ մյուս բառանիշը (բառանիշները)՝ այլ նախադասություններում:

Հեռավորությունը երկու կողմից տարբերակն ընտրելու դեպքում բառանիշները կարող են գտնվել ցանկացած հերթականությամբ (ոչ միայն ձախից աջ):

 

Տե՛ս հարցման օրինակը

2.4. Արագ որոնում
Արագ որոնումը հիմնական որոնման պարզեցված ձևն է, որը հնարավորություն է տալիս փնտրել մեկ նախադասության մեջ հանդիպող մի քանի բառաձևեր: Արագ որոնման դեպքում հաշվի չի առնվում տառազգայունությունը և կետադրական նշանները: Եթե ընտրված է Ստույգ տարբերակը (լռելյայն տարբերակ), ապա որոնվում է իրար անմիջականորեն հաջորդող բառաձևերի շարքը այնպես, ինչպես նշված է որոնման դաշտում: Ոչ ստույգ տարբերակի դեպքում որոնվող բառանիշները կարող են գտնվել ցանկացած դիրքում և ցանկացած հեռավորության վրա:

Արագ որոնումը որոշ չափով նման է էլեկտրոնային տեքստերի հավաքածուներում հարցման կարգին որոնման համակարգերի միջոցով, օրինակ՝ Google-ի: Արագ որոնումը հարմար է, եթե, հայտնի է ցիտատ որոշ գեղարվեստական ստեղծագործությունից, և անհրաժեշտ է իմանալ այդ ստեղծագործության վերնագիրը և հեղինակին: