6. Հարցման օրինակներ

6.1. Բառաձևի հարցում
Սիրելով բառաձևի կիրառման դեպքերը գտնելու համար`

  1. բառանիշի հարցման տողի վերևում ընտրեք բառաձևը,
  2. մուտքագրեք սիրելով բառը,
  3. սեղմեք Որոնում:
6.2. Բառույթի հարցում
Սիրել բառույթի բոլոր բառաձևերը գտնելու համար, օր՝ սիրում, սիրել, սիրած, սիրելիս, սիրող և այլն՝
  1. բառանիշի հարցման տողի վերևում ընտրեք բառույթը,
  2. մուտքագրեք սիրել բառը,
  3. սեղմեք Որոնում:
6.3. Քերականական հարցում
Կրավորական բայերի հոգնակի հրամայական բառաձևերը գտնելու համար՝
  1. սեղմեք Քերականություն կոճակը,
  2. քերականական հատկանիշների ընտրության պատուհանում Եղանակի կարգի տակ ընտրեք հրամայական եղանակ, Թվի կարգի տակ՝ հոգնակի թիվ և կրավորական` Սեռի կարգի տակ (Խոսքի մաս-ի պատուհանում հարկ չկա նշելու բայ-ի կարգը, քանի որ միայն բային է բնորոշ եղանակի և սեռի կարգը), 
  3. սեղմեք Այո,
  4. սեղմեք Որոնում:
6.4. Քերականություն + բառույթի հարցում
Սիրել բառի հրամայական եղանակի բառաձևերը գտնելու համար (եզակի և հոգնակի)՝
  1. բառանիշի հարցման տողի ներքևում ընտրեք Բառույթ,
  2. մուտքագրեք սիրել բառը,
  3. սեղմեք Քերականություն կոճակը,
  4. քերականական հատկանիշների ընտրության պատուհանում Եղանակի կարգի տակ ընտրեք «հրամայական եղանակ (Խոսքի մաս-ի պատուհանում հարկ չկա նշելու բայ-ի կարգը, քանի որ միայն բային է բնորոշ եղանակի և սեռի կարգը), 
  5. սեղմեք Այո,
  6. սեղմեք Որոնում:
6.5. Ընդլայնված հարցում
Նախադասության մեջ, բացառելով նախադասության սկզբնական և վերջնական դիրքերը, ստորակետով անջատված Վարդան բառի հանդիպած դեպքերը գտնելու համար`
  1. մուտքագրեք Վարդան բառը բառանիշի հարցման տողում,
  2. սեղմեք Ընդլայնաված կոճակը Քերականության կոճակի տակ,
  3. ընտրեք ստորակետը Կետադրություն / Աջ կողմից դաշտում,
  4. Դիրքը նախադասության մեջ կարգի տակ ընտրեք մեջ,
  5. Տառազգայունության տակ ընտրեք առաջին տառը մեծատառ,
  6. սեղմեք Որոնում:
6.6. Բառանիշի հարցման մեջ հատուկ նշանների օգտագործում
Գտնելու համար - թյուն վերջածանցով և ան - նախածանցով բառերի բոլոր գտնված դեպքերը՝
  1. բառանիշի հարցման տողում ընտրեք Բառույթ կոճակը,
  2. մուտքագրեք ան * թյուն բառանիշի հարցման տողում,
  3. սեղմեք Որոնում:
6.7. Բառանիշի հարցման մեջ տրամաբանական ֆունկցիաների օգտագործում
Անմիջականորեն իրար հաջորդող լրացուցչի ֆունկցիայով հանդես եկող երեք ածականների շարքը գտնելու համար՝
  1. սեղմեք գումարման նշանը երկրորդ բառանիշի հարցման տողի տակ՝ավելացնելու համար երրորդ բառանիշի հարցման տողը,
  2. բացեք Քերականությունը առաջին բառանիշի հարցման տողի տակ,
  3. նշեք ածական,
  4. սեղմեք Այո քերականական հատկանիշների ընտրության պատուհանը փակելու համար,
  5. միայն ածականաբար օգտագործված դեպքերը գտնելու համար քերականական հարցման տողում ավելացրեք “,~nmlz” A-ից (ածական) հետո, որը նշանակում է, որ Դուք փնտրում եք չգոյականացված ածականներ,
  6. կրկնեք նույնը քերականական հարցման տողում մյուս երկու բառանիշների համար,
  7. սեղմեք Որոնում:
6.8. Համատեքստային հարցում նշված հեռավորության վրա
Անմիջականորեն իրար հաջորդող արքա և թագ բառերի համատեղ օգտագործման դեպքերը գտնելու համար`
  1. մուտքագրեք արքայի առաջին բառանիշի հարցման տողում,
  2. ընտրեք վերևում զետեղված Բառույթ կոճակը,
  3. մուտքագրեք թագ երկրորդ բառանիշի հարցման տողում,
  4. ընտրեք վերևում զետեղված Բառույթ կոճակը,
  5. սեղմեք Որոնում:
6.9. Համատեքստային հարցում ցանկացած հեռավորության վրա
Անկախ հեռավորությունից մեկ նախադասության շրջանակներում արքա և թագ բառերի համատեղ օգտագործման դեպքերը գտնելու համար`
  1. մուտքագրեք արքա բառը առաջին բառանիշի հարցման տողում,
  2. ընտրեք վերևում զետեղված Բառույթ կոճակը,
  3. մուտքագրեք թագ բառը երկրորդ բառանիշի հարցման տողում,
  4. ընտրեք վերևում զետեղված Բառույթ կոճակը
  5. սեղմեք և բացեք Ընդլայնված հեռավորություն կոճակը հիմնական որոնման ձևի ներքևում,
  6. նշեք ցանկացած հեռավորություն կոճակը,
  7. սեղմեք Որոնում:
6.10. Համատեքստային հարցում մի քանի բառանիշների համար
Գտնելու համար վաղակատար դերբայների դեպքերը, որոնք անմիջականորեն հետևում են սեռական հոլովով գոյականին + որոշյալ հոդով և ուղղական հոլովով հոգնակի գոյականին՝
  1. բացեք Քերականություն բառանիշի հարցման տողի տակ,
  2. նշեք Գոյական, սեռական, հոգնակի,
  3. սեղմեք Այո քերականական հատկանիշների ընտրության պատուհանը փակելու համար,
  4. բացեք քերականության հատկանիշների պատուհանը երկրորդ բառանիշի հարցման տողի տակ,
  5. նշեք Գոյական, հոգնակի, որոշյալ,
  6. սեղմեք Այո քերականական հատկանիշների ընտրության պատուհանը փակելու համար,
  7. սեղմեք երկրորդ բառանիշի հարցման տողի տակ զետեղված գումարման նշանը՝ երրորդ բառանիշի հարցման տողն ավելացնելու համար:
  8. բացեք քերականական հատկանիշների ընտրության պատուհանը երրորդ բառանիշի հարցման տողում,
  9. նշեք վաղակատար,
  10. սեղմեք Որոնում:
6.11. Ենթակորպուս ըստ տարեթվի
Համեմատելու համար պրծացնել բայի գործածությունը 19-րդ դարում և 20-րդ դարից սկսած մինչ մեր օրերը՝
  1. սեղմեք Ենթակորպուս կոճակը ենթակորպուսի ընտրության պատուհանը բացելու համար,
  2. մուտքագրեք 1900 տարեթիվը Ժամանակաշրջանի կարգի -ից դաշտում,
  3. սեղմեք Այո,
  4. ընտրեք Բառույթ կոճակը բառանիշի հարցման տողում,
  5. մուտքագրեք պրծացնել բառը,
  6. սեղմեք Որոնում,
  7. սեղմեք Նոր որոնում կոճակը նոր որոնման համար պատուհան բացելու համար,
  8. նոր պատուհանում մեկ անգամ ևս սեղմեք Ենթակորպուս կոճակը,
  9. մուտքագրեք 1900 տարեթիվը Ժամանակաշրջանի կարգիմինչև դաշտում
  10. սեղմեք Այո,
  11. ընտրեք Բառույթ կոճակը բառանիշի հարցման տողում,
  12. մուտքագրեք պրծացնել բառը,
  13. սեղմեք Որոնում,
  14. համեմատեք երկու պատուհանների որոնման արդյունքները:

6.12. Ենթակորպուսըստ մի քանի չափանիշների
Համեմատելու համար պրծացնել բայի գործածությունը19-րդ և 20-րդ դարերի չափածո տեքստերում (համեմատեք նախորդ հարցման հետ)՝

  1. սեղմեք Ենթակորպուս ենթակորպուսի ընտրության պատուհանը բացելու համար,
  2. մուտքագրեք 1900 տարեթիվը Ժամանակաշրջանի կարգի մինչև դաշտում,
  3. ընտրեք ՉափածոԱրձակ/Չափածո դաշտում,
  4. ընտրեք Այո,
  5. ընտրեք Բառույթ կոճակը բառանիշի հարցման տողում,
  6. մուտքագրեք պրծացնել բառը,
  7. սեղմեք Որոնում,
  8. սեղմեք Նոր որոնում կոճակը նոր որոնման համար պատուհան բացելու համար,
  9. նոր պատուհանում ևս մեկ անգամ սեղմեք Ենթակորպուս կոճակը,
  10. մուտքագրեք 1900 տարեթիվը Ժամանակաշրջանի կարգի -ից դաշտում,
  11. ընտրեք ՉափածոԱրձակ/Չափածո դաշտում
  12. սեղմեք Այո,
  13. ընտրեք Բառույթ կոճակը բառանիշի հարցման տողում,
  14. մուտքագրեք պրծացնել բառը,
  15. սեղմեք Որոնում,
  16. համեմատեք երկու պատուհանների որոնման արդյունքները: