|
|
|
1. Բառանիշային հարցումներ
Այս բաժնում նկարագրվում է մեկ բառանիշով հարցումներ կազմելու կարգը: 1.1. Բառաձևային, բառույթային և թարգմանության հարցումներ 1.1. Բառաձևային, բառույթային և թարգման ության հարցումներԱՐԵՎԱԿ-ում կարելի է փնտրել ինչպես առանձին բառաձևեր (օր.՝ մարդու), այնպես և որոշակի բառույթների հարացույցային բոլոր բառաձևերը (օրինակ`մարդ, մարդու, մարդիկ, և այլն):ԱՐԵՎԱԿ-ի բառարանում ընդգրկված են հաճախակի կիրառվող բառույթների համարժեք անգլերեն թարգմանությունները, որը թույլ է տալիս իրականցնել որոնում ըստ հարցման տողում մուտքագրված համապատասխան անգլերեն բառի կամ բառակապակցության (օր.՝ բայական բառակապակցություն, իդիոմա և այլն): Կախված Ձեր հարցման նպատակից ընտրեք համապատասխան հնարավորությունը` սեղմելով Բառաձև, Բառույթ կամ Թարգմանություն կոճակները որոնման պատուհանում: Այնուհետև մուտքագրեք որոնվող բառաձևը, բառույթը կամ անգլերեն բառը բառանիշի հարցման տողում և սեղմեք Որոնում կոճակը: Տե՛ս հարցման օրինակը 1.2. Քերականական հարցումներԱՐԵՎԱԿ-ի համակարգում կարելի է նաև հարցումներ կատարել ըստ առանձին քերականական հատկանիշի կամ մի քանի հատկանիշների (օրինակ` գտնել ցանկացած կրավորական սեռի բայի անկատար դերբայների դեպքերը): Կարելի է նաև փնտրել ըստ առանձին բառաթեքման տեսակի՝ գտնելով համապատասխան տեսակին պատկանող բոլոր բառերի կիրառման համատեքստերը:
Որոնումը կարելի է սահմանափակել որոշակի դերանունների, գոյականների, թվականների կամ բայերի տեսակների շրջանակներում՝ սեղմելով Բառային հատկանիշների կոճակը:
Եթե ընտրված են մի քանի բառային հատկանիշներ, ապա դրանք հարցման տողում խմբավորվում են որպես «ԿԱՄ» արժեք: Միակ բացառությունը կազմում է «հարցական»-ի հատկանիշը, որը կարող է խմբավորվել ցանկացած այլ դերանվանական հատկանիշի հետ: Նման ընտրության դեպքում հարցման տողում հայտնվում են ‘S,intrg’ պիտակները, օրինակ, ո՞վ հարցական դերանվան որոնման դեպքում:
Այսպիսով քերականական հատկանիշների որոնումը կարելի է իրականացնել ինչպես առանց որոշակի բառույթի կամ բառաձևի հետ կապակցելու, այնպես և ավելի կոնկրետացված տարբերակով՝ նշելով որոնելի բառույթը կամ բառաձևը բառանիշի որոնման տողում: Վերջին դեպքում համակարգը կգտնի նշված բառույթի կամ բառաձևի այն բոլոր դեպքերը, որոնք համապատասխանում են նշված քերականական հատկանիշներին: Օրինակ՝ տուն բառույթը եզակի թվով որոնելու դեպքում կգտնվեն այնպիսի բառաձևեր, ինչիսիք են տունը, տունն, տանը, տնից և այլն:
1.3. Ընդլայնված հարցումներԼրացուցիչ որոնման չափանիշներ մտցնելու համար սեղմեք Քերականություն կոճակի տակ զետեղված Ընդլայնված կոճակը, որը թույլ է տալիս նշել հետևյալը՝
Համանունության մենյուում կարելի է թույլ տալ, որպեսզի որոնման արդյունքում ընդգրկվեն համանուն բառաձևերը: Կորպուսում գոյություն ունի երկու տեսակ համանունություն՝ քերականական համանունություն, օրինակ՝ գրել բառաձևը, որը կարող է վերլուծվել և՛ որպես անորոշ, և՛ որպես վաղակատար դերբայ, և բառային (միջխոսքամասային) համանունություն, օրինակ՝ հարգի բառաձևը մի կողմից հարգել բայի հարացուցային ձևն է (երր. դեմք, եզ. թիվ, ներկա ժամանակ, ըղձական եղանակ), մյուս կողմից՝ հանդես է գալիս որպես ածական: Բացի միջբառայինից տարբերակի դեպքում կընդգրկվեն բառային համանունությունները, իսկ քերականական համանունությունները կբացառվեն:
Աստղանիշն (*) օգտագործվում է ցանկացած բացակայող տառանշանի (տառանշանների) համար: Այն մուտքագրվում է համապատասխան առկա տառանշանից (տառանշաններից) առաջ կամ հետո բառանիշի հարցման տողում: Հատուկ նշանները կարող են օգտագործվել ինչպես բառաձևերի, այնպես և բառույթների համար:
| ||||||||