Բառանիշի պիտակավորում


ԱՐԵՎԱԿ-ի
քերականական վերլուծիչը յուրաքանչյուր բառանիշին (բառաձևին) կցում է համապատասխան քերականական պիտակներ: Այս հատվածում նկարագրվում է ԱՐԵՎԱԿ-ում կիրառվող բառային-ձևաբանական պիտակավորման համակարգը: Այն բաղկացած է երեք ենթաբաժնից.

1.       ԱՐԵՎԱԿ բառանիշի նշման համակարգի ընդհանուր բնութագիր,
2.       արևելահայերենի յուրահատկությունների նկարագրություն,
3.       քերականական հարցումներում ԱՐԵՎԱԿ-ի պիտակների օգտագործում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաև ԱՐԵՎԱԿ-ի բառային-ձևաբանական պիտակների ամղոջական ցուցակը:

ԱՐԵՎԱԿ-ի բառանիշային պիտակավորման ընդհանուր բնութագիր

ԱՐԵՎԱԿ-ի որոնման ինտերֆեյսը թույլ է տալիս ցույց տալ առանձին բառաձևին կցված բառային-ձևաբանական բոլոր պիտակները, որոնք ներկայացնում են արևելահայերենի բոլոր քերականական կարգերը.

·         խոսքի մաս,

·         գոյականացում,

·         հոլով,

·         թիվ,

·         առում,

·         համեմատության աստիճան,

·         դերբայներ, 

·         վալենտականությունը փոփոխվող կարգեր, 

·         ժամանակ-կերպ-եղանակ, 

·         ժխտում,

·         անձ, 

·         բառաթեքման տեսակ: 

Մետատեքստային ինֆորմացիան և քերականական կարգերը ներկայացնելու համար ԱՐԵՎԱԿ-ը օգտագործում է համառոտ պիտակներ:

Սա հատկապես վերաբերում է Քերականական հարցման շարքին, որն ամեն անգամ հայտնվում է Քերականություն կոճակի տակ, երբ Քերականության ընտրության ձևում ընտրվում է որևէ հատկանիշ: Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ որոշ դեպքերում Քերականական ընտրման ձև-ի որոշակի կոճակի անվանումը կարող է ոչ միանշանակորեն համապատասխանել Քերականական հարցման շարք-ում հայտնվող համապատասխան քերականական պիտակին:

Նման հակիրճ նշագրման համակարգ է կիրառվում նաև տողերի նշումների պատուհանում, որը հայտնվում է, երբ մկնիկը պահվում է որոնման ելքի ցանկացած բառաձևի վրա (այն դեպքում երբ միացված է Ցույց տալ ձևաբաական վերլուծություն կոճակը Արտածման չափանիշներում ):

ԱՐԵՎԱԿ-ի հատկանիշների համակարգը հնարավորինս մոտեցված է Լեյպցիգի քերականական վերլուծության կանոններին (Leipzig Glossing Rules (LGR)), որը համատեղ մշակվել է Բերնարդ Կոմրիի, Մարտին Հասպելմաթի և Բալթասար Բիքելի կողմից, և ներկայացնում է տարբեր լեզուներում տարածված քերականական կատեգորիաների համար հաճախակի օգտագործվող հատկանիշների ամբողջությունը: Ներկայումս այն քերականական կատեգորիաների հապավումների միջազգային ամենաընդունված ստանդարտն է:           

LGR–ը ընդգրկում է արևելահայերենի քերականական համակարգի կատեգորիաների մեծ մասը. բացառություն են կազմում միայն մի քանի նշումներ: LGR-ի կարևորագույն առավելությունը կայանում է նրանում, որ քերականական պիտակների անվանումից հիմնականում հասկանալի է նշվող հասկացությունը: Այստեղ կարող եք անցում կատարել օրինակներին և ԱՐԵՎԱԿԻ-ի պիտակների ցուցակին:

Արևելահայերենի յուրահատուկ հատկանիշների նկարագրություն
Սեռական/տրական հոլովներ. Սեռական և տրական հոլովների տարբերակումը արևելահայերենի ձևաբանության հիմնախնդիրներից է: Այդ հոլովները գոյականների համար տարբերվում են միայն որոշյալ կամ ստացական հոդ կցելու հատկանիշով, այն է՝ տրական հոլովն ունի հոդ, իսկ սեռականը՝ ոչ: ԱՐԵՎԱԿ-ի քերականական վերլուծիչը չի տարբերակում տրական և սեռական հոլովները և երկու հատկանիշներն էլ կցում է միաժամանակ (Gen/Dat): Միակ բառային կատեգորիան, որը տարբերակում է տրական և սեռական հոլովները, դերանունն է: 

Դ
երբայներ 1. Տիպաբանական տեսանկյունից դերբայն օգտագործվում է անդեմ երկրորդական նախադասություններում, և շատ հազվադեպ կամ ընդհանրապես չի օգտագործվում դիմավոր երկրորդական նախադասություններում:

Մենք օգտագործում ենք դերբայ հասկացությունը նկարագրելու համար արևելահայերենի այն բայաձևերը, որոնք օգտագործվում են որպես երկրորդական ստորոգումներ և/կամ կախյալ բաղադրիչ են կազմում վերլուծական կազմություններում: Մենք չենք տարբերակում այս երկու դերբայական գործառույթները, քանի որ երկուսն էլ լայնորեն օգտագործվում են: Ընդհանրացնելով ասենք, որ դերբայները կախյալ բայաձևեր են:

Ապառնի դերբայ. Ապառնի դերբայը ձևով միշտ համընկնում է անորոշ դերբայի տրական/սեռական բառաձևին: Քանի որ ձևաբանական հատկանիշները կցելիս ԱՐԵՎԱԿ-ի քերականական վերլուծիչը հաշվի չի առնում համատեքստային ինֆորմացիան (օրինակ՝ օժանդակ բայի առկայությունը կամ բացակայությունը), այն չի տարբերակում այդ երկու բառաձևերը: Տիպաբանորեն գործողության անվանական ձևերը (օր.` անորոշ դերբայ) կարող են օգտագործվել ապառնին նշելու համար: Սա հատկապես վերաբերում է այն հոլովական ձևերին, որոնք պարունակում են որոշակի տարածական (lative) նշանակություն: Այդ պատճառով նման հոլովաձևերը մենք դիտարկում ենք որպես անորոշ դերբայի հոլովաձևեր: Այնուամենայնիվ հեշտության համար ավելի ավանդական ապառնի (destinative) պիտակը պահպանվել է Քերականության ընտրություն ձևում: Նկատենք, որ Քերականության ընտրություն ձևում ապառնի–ն ընտրելու դեպքում համապատասխան հարցման մեջ այն պիտակավորվում է որպես ‘Inf, Dat’: Որոնման արդյունքում կլինեն ինչպես ապառնի դերբայի, այնպես և անորոշ դերբայի իրական անվանական սեռական/տրական-ի դեպքեր:

Հավաքական անեզական հոգնակի (Associative plural). Հավաքական անեզական հոգնակին ցույց է տալիս որոշակի մարդկանց խումբ, որոնք կապված են իրար հետ տվյալ խմբի որոշակի անդամի հետ (այս ձևերն ավելի բնորոշ են բարբառներին և բանավոր խոսքին): Օրինակ, Վարդանանք, Շուշանենք: Նման բառաձևեր կարող են ունենալ նաև դերանունները, օրինակ, մերոնք, որը ձևաբանական տեսանկյունից համապատասխանում է նմանատիպ գոյականի բառաձևերին, մինչդեռ իմաստաբանական տեսանկյունից դերանվանական ձևերն ավելի բարդ են:

Հարաբերական (գոյական).  Գոյականի հարաբերական բառաձևը ոչ այդքան հաճախակի հանդիպող ձև է, որը ավելի բնորոշ է բանավոր խոսքին: Ձևաբանական տեսանկյունից այս բառաձևը կազմված է անվանական հիմքից, որին հետևում է սեռական հոլովի ցուցիչը, ապա` որոշյալ հոդը, որին կարող է հետևել ևս մեկ որոշյալ հոդ կամ սեռական/տրական հոլովի ցուցիչը որոշյալ հոդով կամ այլ հոլովային ցուցիչ (բացառական, գործիական):

               սեղանինը
               seġan-i-n-ə
               table-gen-def-def
               ‘այն, ինչ սեղանին է

 

սեղանինինը
seġan-i-n-in-ə
table-gen-def-dat-def
այն, ինչ սեղանին է

 

սեղանինով
seġan-i-n-ov
table-gen-def-inst
նրանով, ինչը սեղանին է

Գոյականի հարաբերական ձևը ֆունկցիոնալ տեսանկյունից սեռականի գոյականացում է, որին կարող են ավելացվել այլ գոյականական ցուցիչներ` հոլովային վերջածանցներ կամ հոդ: Արդյունքում ստացված ձևն արտահայտում է մոտավորապես հետևյալ իմաստը 'այն, ինչ կապված է N-ի հետ', որտեղ N-ը տվյալ ձևի գոյականական հիմքն է: Պատճառներ կան ենթադրելու, որ առկա երկու հոդերից մեկը ֆունկցիոնալ տեսանկյունից հոդ չէ, քանի որ վերջինս իրականացնում է ավելի շատ գոյականացնող ցուցիչի գործառույթ, քան որոշյալ հոդի: Այդ իսկ պատճառով հարաբերական բառաձևերը ԱՐԵՎԱԿ-ում  պիտակավորվում են որպես Gen, Nmlz, Def, և, հետևաբար, Քերականական հատկանիշների ձևում Գոյականացում հատկանիշն ընտրելու դեպքում գտնվում են նաև գոյականի հարաբերական ձևերը:

Գոյականացված որոշիչներ. Այս կարգն ընդգրկում է ածականի, սեռականի և դերբայների տարբեր բառաձեր, որոնք օգտագործվում են առանձին:

ԱՐԵՎԱԿ-ի պիտակների օգտագործումը քերականական հարցումներում
Հիմնականում Քերականական հատկանիշների ձևում ընտրված հատկանիշների և Քերականական հարցման տողում հայտնվող պիտակնեի անվանումները համընկնում են (տե՛ս ԱՐԵՎԱԿ-ի պիտակների ցուցակը): Այնուամենայնիվ, որոշ սահմանափակ քանակությամբ դեպքերի համար համապատասխանությունը միանշանակ չէ, և կարիք ունի մեկնաբանությունների: Ստորև բերված են նման դեպքերի ցուցակը:

 

1. Քերականական հատկանիշների ձևում (Գոյականացման տակ) ընտրելու դեպքում հարաբերական գոյականը Քերականական հարցման տողում վերածվում է հետևյալի.

Հարաբերական = ‘gen, nmlz, def

2. Ցանկացած ընտրված կախյալ դերբայ պիտակավորվում է ‘cvb’ պիտակով.

Անկատար = ‘cvb, pfv
Վաղակատար = ‘cvb, pfv’
Ժխտական = ‘cvb, conneg’
Անկատար = ‘cvb, sim’

3. Միակ բացառությունը վերոհիշյալից ապառնի դերբայն է.

Ապառնի = ‘inf, dat, ~def’

4. Ցանկացած ընտրված անկախ դերբայ պիտակավուվում է ‘ptcp’ պիտակով.

Ենթակայական = ‘ptcp, sbj
Հարակատար = ‘ptcp, res’

5. Քերականության պատուհանում բառային հատկանիշներից ընտրելով քանակական թվականը, քերականական հարցման տողում կհայտնվի ‘Num, A’նշումը, որը ցույց է տալիս քանակական թվականների երկակի բնույթը, այն է՝ ձևաբանական-շարահյուսական տեսանկյունից նրանք մոտ են ածականներին, մինչդեռ իմաստաբանական տեսակետից թվականներ են:

6. Դու ‘you.sg’, նա ‘he, she’, ինչ ‘what’, ով ‘who’և այլ նման դերանունները քերականական հարցման տողում ներկայանում են ‘S’ պիտակով (գոյականական դերանուն ‘substantival pronoun’):