Բառաթեքման տեսակներ


ԱՐԵՎԱԿ-ի քերականական վերլուծիչի կողմից բառանիշների վերլուծությունը ապահովելու համար, յուրաքանչյուր բառաձևին կցվում է մեկ (կամ մի քանի) բառաթեքման տեսակներ: ԱՐԵՎԱԿ-ում կիրառվող արևելահայերենի բառաթեքման տեսակների դասակարգումը երկարատև գործընթացի արդյունք է, որն իրականացվել է ԱՐԵՎԱԿ-ի խմբի կողմից, և որի հիմնական նպատակն է հնարավորինս կրճատել սխալ քերականական վերլուծությունների թիվը: Բառաթեքման տեսակների դասակարգումը հիմնված է ձևական չափանիշների վրա՝ առաջնորդվելով ժամանակակից գրական արևելահայերենի  ուղղագրությամբ:

Ստորև ներկայացված է 2009 թ. մարտի դրությամբ ԱՐԵՎԱԿ-ում կիրառվող գոյականների, դերանունների և բայերի բառաթեքման տեսակների ցուցակը, որում զետեղված է տվյալ բառաթեքման տեսակին բնորոշ բառույթը և համապատասխան հարացույցին բնորոշ հիմնական բառաձևերը:

‘+’
նշանը ցույց է տալիս բառահիմքի և բառաթեքման վերջավորության միացումը: Չեզոքացված ձայնավորը ներկայացված է ‘*’ նշանով:

Գոյականներ          
           
Բառաթեքման տեսակ Բնորոշ բառույթ եզ., ուղղ. եզ., սեռ/տր եզ., գործ հգ., ուղղ.
N11 բան բան բան+ի բան+ով բան+եր
  ban ban ban+i ban+ov ban+er
N12 սեղան սեղան սեղան+ի սեղան+ով սեղան+ներ
  seġan seġan seġan+i seġan+ov seġan+ner
N12a այդպիսի այդպիսի այդպիսի+նի այդպիսի+նով այդպիսի+ններ
  aydpisi aydpisi aydpisi+ni aydpisi+nov aydpisi+nner
N12c դարը դար+ը դար+ի դար+ով դար+ներ
  darə dar+ə dar+i dar+ov dar+ner
N13 սունկ սունկ ս*նկ+ի ս*նկ+ով ս*նկ+եր
  sunk sunk s*nk+i s*nk+ov s*nk+er
N13a մեջ մեջ մեջի / միջի մեջով / միջով մեջ+եր
  meĵ meĵ meĵi / miĵi meĵov / miĵov meĵ+er
N14 ծաղիկ ծաղիկ ծաղ*կ+ի ծաղ*կ+ով ծաղիկ+ներ
  caġik caġik caġ*k+i caġ*k+ov caġik+ner
N14a երկիր երկիր երկ*ր+ի երկ*ր+ով երկ*ր+ներ
  erkir erkir erk*r+i erk*r+ov erk*r+ner
N15 արաբա արաբա արաբա+յի արաբա+յով արաբա+ներ
  araba araba araba+yi araba+yov araba+ner
N15a ա ա ա+յի ա+յով ա+յեր
  a a a+yi a+yov a+yer
N16 կատու կատու կատվ+ի կատվ+ով կատու+ներ
  katu katu katv+i katv+ov katu+ner
N16a ձու ձու ձվ+ի ձվ+ով ձվ+եր
  ju ju jv+i jv+ov jv+er
N17 կաշի կաշի կաշվ+ի կաշվ+ով կաշի+ներ
  kaši kaši kašv+i kašv+ov kaši+ner
N18 բույն բույն բ*ն+ի բ*ն+ով բույն+եր/ բ*ն+եր
  buyn buyn b*n+i b*n+ov buyn+er/ b*n+er
N18a հույս հույս հուս+ո / հույս+ի հուս+ով / հույս+ով հույս+եր
  huys huys hus+o / huys+i hus+ov / huys+ov huys+er
N21 կարդալ կարդալ կարդալ+ու կարդալ+ով կարդալ+ներ
  kardal kardal kardal+u kardal+ov kardal+ner
N22 ամուսին ամուսին ամուս*ն+ու ամուս*ն+ով/ ամուսին+ով  ամուսին+ներ
  amusin amusin amus*n+u amus*n+ov/ amusin+ov amusin+ner
N23 գինի գինի գին+ու գին+ով գինի+ներ
  gini gini gin+u gin+ov gini+ner
N23a սիրուհի սիրուհի սիրուհ+ու սիրուհի+ով սիրուհի+ներ
  siruhi siruhi siruh+u siruhi+ov siruhi+ner
N24 ձի ձի ձի+ու ձի+ով ձի+եր
  ji ji ji+u ji+ov ji+er
N25 մարդ մարդ մարդ+ու մարդ+ով մարդ+իկ
  mard mard mard+u mard+ov mard+ik
N26 էրեխա էրեխա էրեխ+ու էրեխ+ով էրեխ+եք
  ērexa ērexa ērex+u ērex+ov ērex+ek’
N31 ակ ակ ակ+ան ակ+ով ակ+եր
  ak ak ak+an ak+ov ak+er
N31a գառ գառ գառ+ան գառ+ով գառ+ներ
  gaŕ gaŕ gaŕ+an gaŕ+ov gaŕ+ner
N32 գարուն գարուն գար*ն+ան գարուն+ով / գար*ն+անով գարուն+ներ
  garun garun gar*n+an garun+ov / gar*n+anov garun+ner
N32a ծագում ծագում ծագ*մ+ան ծագում+ով / ծագ*մ+ամբ ծագում+ներ
  cagum cagum cag*m+an cagum+ov / cag*m+amb cagum+ner
N32b մուկ մուկ մ*կ+ան մ*կ+նով մ*կ+ներ
  muk muk m*k+an m*k+nov m*k+ner
N32c ակն ակ+ն ակ+ան ակ+անով ակն+եր
  akn ak+n ak+an ak+anov akn+er
N32d ակն ակ+ն ակ+ան ակ+անով ակ+աններ
  akn ak+n ak+an ak+anov ak+anner
N32e բուռ բուռ բ*ռ+ան բ*ռ+ով բ*ռ+եր
  buŕ buŕ b*ŕ+an b*ŕ+ov b*ŕ+er
N33 աղջիկ աղջիկ աղջ*կ+ա աղջ*կ+անով աղջիկ+ներ
  aġĵik aġĵik aġĵ*k+a aġĵ*k+anov aġĵik+ner
N34 հանգիստ հանգիստ հանգ*ստ+յան հանգ*ստ+ով հանգիստ+ներ
  hangist hangist hang*st+yan hang*st+ov hangist+ner
N35 մահ մահ մահ+վան մահ+ով մահ+եր
  mah mah mah+van mah+ov mah+er
N41 բնություն բնություն բնության բնություն+ով / բնությամ+բ բնություն+ներ
  bnut’yun bnut’yun bnut’yan bnut’yun+ov / bnut’yam+b bnut’yun+ner
N41a սյուն սյուն սյան սյուն+ով սյուն+եր
  syun syun syan syun+ov syun+er
N42 անուն անուն անվան անուն+ով անուն+ներ
  anun anun anvan anun+ov anun+ner
N43 տուն տուն տան տն+ով / տան+ով տն+եր
  tun tun tan tn+ov / tan+ov tn+er
N51 ամառ ամառ ամառ+վա ամառ+ով ամառ+ներ
  amaŕ amaŕ amaŕ+va amaŕ+ov amaŕ+ner
N52 ամիս ամիս ամս+վա ամս+ով ամիս+ներ
  amis amis ams+va ams+ov amis+ner
N53 օր օր օր+վա օր+ով օր+եր
  ōr ōr ōr+va ōr+ov ōr+er
N54 տարի տարի տար+վա տար+ով տարի+ներ
  tari tari tar+va tar+ov tari+ner
N61 ընկեր ընկեր ընկեր+ոջ ընկեր+ոջով ընկեր+ներ
  ǝnker ǝnker ǝnker+oĵ ǝnker+oĵov ǝnker+ner
N62 քույր քույր ք*ր+ոջ ք*ր+ոջով քույր+եր / քր+եր
  k’uyr k’uyr k’*r+oĵ k’*r+oĵov k’uyr+er / k’*r+er
N62a տագր տագր տեգր+ոջ տեգր+ոջով տեգր+եր
  tagr tagr tegr+oĵ tegr+oĵov tegr+er
N63a կին կին կ*ն+ոջ կ*ն+ոջով կան+այք
  kin kin k*n+oĵ k*n+oĵov kan+ayk’
N63 տիկին տիկին տիկ*ն+ոջ տիկ*ն+ոջով տիկ*ն+այք
  tikin tikin tik*n+oĵ tik*n+oĵov tik*n+ayk’
N64 տեր տեր տիր+ոջ տիր+ոջով տեր+եր
  ter ter tir+oĵ tir+oĵov ter+er
N71 հայր հայր հոր հոր+ով հայր+եր
  hayr hayr hor hor+ov hayr+er
N71a եղբայր եղբայր եղբոր եղբոր+ով եղբայր+ներ
  eġbayr eġbayr eġbor eġbor+ov eġbayr+ner
N73 կայսր կայսր կայսեր կայսր+ով կայսր+եր
  kaysr kaysr kayser kaysr+ov kaysr+er
N73a դուստր դուստր դստեր դստր+ով / դուստր+ով դուստր+եր / դստր+եր
  dustr dustr dster dstr+ov / dustr+ov dustr+er / d*str+er
N81 Վարդանանք Վարդանան+ք Վարդանան+ց Վարդանան+ցով -
  Vardanank’ Vardanan+k’ Vardanan+c’ Vardanan+c’ov -
N91 աստված աստված աստծ+ո /աստծ+ու / աստված+ի աստծ+ով / աստված+ով աստված+ներ
  astvac astvac astc+o /astc+u / astvac+i astc+ov / astvac+ov astvac+ner
N92 սեր սեր սիր+ո / սիր+ու / սեր+ի սիր+ով սեր+եր
  ser ser sir+o / sir+u / ser+i sir+ov ser+er
           
           
Դերանուն          
           
Բառաթեքման տեսակ Բնորոշ բառույթ եզ., ուղղ. եզ., սեռ/տր եզ., գործ հգ., ուղղ.
P11 որ որ որ+ի որ+ի/ին որ+ոնք
  or or or+i or+i/in or+onk’
P21 սա (դա, նա) ս+ա ս+րա ս+րան ս+րանք
  sa (da, na) s+a s+ra s+ran s+rank’
P22 ով ով ում ում ով+քեր
  ov ov um um ov+k’er
P23 ինքը ինք+ը իր / իր+ա իր+են / իր+ան իր+ենք / իր+անք
  ink’ǝ ink’+ǝ ir / ir+a ir+en / ir+an ir+enk’ / ir+ank’
P24 ոմն ոմ+ն - - ոմ+անք
  omn om+n - - om+ank’
P31a ես ես իմ ինձ -
  es es im inj -
P31b դու դու քո քեզ -
  du du k’o k’ez -
P31c մենք մենք մեր մեզ -
  menk’ menk’ mer mez -
P31d դուք դուք ձեր ձեզ -
  duk’ duk’ jer jez -
           
           
Բայ          
           
Բառաթեքման տեսակ Բնորոշ բառույթ անորոշ դբ. վաղակատար դբ. անց. կատ., 3 եզ. հրմ., 2 եզ.
V11 գրել գր+ել գր+ել գր+եց գր+իր
  grel gr+el gr+el gr+ec’ gr+ir
V12 ընկնել ընկ+նել ընկ+ել ընկ+ավ ընկ+իր
  ǝnknel ǝnk+nel ǝnk+el ǝnk+av ǝnk+ir
V13 թռչել թռ+չել թռ+ել թռ+ավ թռ+իր
  t’ŕč’el t’ŕ+č’el t’ŕ+el t’ŕ+av t’ŕ+ir
V14 մոտեցնել մոտեց+նել մոտեց+րել մոտեց+րեց մոտեց+րու
  motec’nel motec’+nel motec’+rel motec’+rec’ motec’+ru
V21 կարդալ կարդ+ալ կարդ+ացել կարդ+աց կարդ+ա
  kardal kard+al kard+ac’el kard+ac’ kard+a
V22 վախենալ վախե+նալ վախե+ցել վախե+ցավ վախե+ցիր
  vaxenal vaxe+nal vaxe+c’el vaxe+c’av vaxe+c’ir
V11a բերել բեր+ել բեր+ել բեր+եց բեր
  berel ber+el ber+el ber+ec’ ber
V11b զարկել զարկ+ել զարկ+ել զարկ+եց զարկ+իր/զարկ
  zarkel zark+el zark+el zark+ec’ zark+ir/zark
V11c ասել աս+ել աս+ել աս+աց / աս+եց աս+ա
  asel as+el as+el as+ac’ / as+ec’ as+a
V12a տեսնել տես+նել տես+ել տես+ավ տես
  tesnel tes+nel tes+el tes+av tes
V12b ելնել ել+նել ել+ել ել+ավ ել / ել+իր
  elnel el+nel el+el el+av el / el+ir
V14a անել ա+նել ա+րել ա+րեց / ա+րավ ա+րա
  anel a+nel a+rel a+rec’ / a+rav a+ra
V14b դնել դ+նել դ+րել դ+րեց դ+իր
  dnel d+nel d+rel d+rec’ d+ir
V14c տանել տա+նել տա+րել տա+րավ տա+ր
  tanel ta+nel ta+rel ta+rav ta+r
V14d թողնել թող+նել թող+ել թող+եց թող
  t’oġnel t’oġ+nel t’oġ+el t’oġ+ec’ t’oġ
V21a (oral) տենալ տե+նալ - - -
  tenal te+nal - - -
V22a լվանալ լվա+նալ լվա+ցել լվա+ց լվա
  lvanal lva+nal lva+c’el lva+c’ lva
V22b կենալ կենալ կացել կացա կաց
  kenal kenal kac’el kac’a kac’
V22c դառնալ դառ+նալ դարձ+ել դարձ+ավ / դառ+ավ դարձ+իր / դառ
  daŕnal daŕ+nal darj+el darj+av / daŕ+av darj+ir / daŕ
V31a ուտել ուտ+ել կեր+ել կեր+ավ կեր
  utel utel ker+el ker+av ker
V31b լինել լին+ել եղ+ել եղ+ավ եղ+իր
  linel lin+el eġ+el eġ+av eġ+ir
V32a գալ գ+ալ եկ+ել եկ+ավ եկ / արի
  gal g+al ek+el ek+av ek / ari
V32b տալ տ+ալ տվ+ել տվ+եց տու+ր
  tal t+al tv+el tv+ec’ tu+r
V32c լալ լա+լ լա+ցել լա+ցեց լա+ց / լա+ցի
  lal la+l la+c’el la+c’ec’ la+c’ / la+c’i
           
Պակասավոր բայեր Բնորոշ բառույթ անորոշ դբ. ներկա, 3, եզ. անցյալ, 3, եզ.  
V41 է - է է+ի  
  ē - ē ē+i  
V42 կա - կա կա+ր  
  ka - ka ka+r  
V43 գիտենալ գիտ+ենալ գիտ+ի գիտ+եի  
  gitenal git+enal git+i git+ei